Skip Navigation Links
Ներքին աուդիտի վարչություն
Ղեկավար Սեդրակյան Կարեն Տիգրանի
Հասցե Խորենացու 3, 7, ք. ԵրԵՎան,
Հեռախոս 60544789
Ծնվել է 08.10.1982թ.-ին

Կրթություն
  • 1999-2004թթ.- Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտ, Ապրանքագիտություն և կոմերցիա ֆակուլտետ
  • 2004-2007թթ .- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, 2007 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
  • 2002-2005թթ.- ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն, առաջին կարգի մասնագետ
  • 2005-2008թթ.- ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչություն բյուջետային գործընթացի կազմակերպման և պետական բյուջեի կատարման ընթացիկ մոնիթորինգի բաժին, առաջատար մասնագետ
  • 2008-2009թթ.-Արաբկիր թաղապետարան , առևտրի սպասարկումների տրանսպորտի բաժնի պետի տեղակալ
  • 2009-2012թթ.- ՀՀ Սփյուռքի նախարարություն, աշխատակազմի գործերի կառավարիչ
  • 2012թ.-ից մինչ օրս – ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ
Պարգևատրումներ
  • ՀՀ Սփյուռքի նախարարի կողմից բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից շնորհվել է մաքսային ծառայության մայորի կոչում
Այլ տեղեկություններ
2012թ.-ՀՀ ՖՆ հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում

Էլեկտրոնային հասցե
Karen_Sedrakyan@taxservice.am

Վարչության հիմնական խնդիրները
  1. Վարչության հիմնական խնդիրն է կազմակերպել Կոմիտեի ներքին աուդիտի համակարգի գործունեությունը` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Ընդ որում` վարչությունը պետք է աջակցի կոմիտեին հասնել իր նպատակներին`

    1)օժանդակելով կոմիտեի Նախագահին` Կոմիտեում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում.
    2)գնահատելով կոմիտեի ֆինանսական կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացների արդյունավետությունը և համապատասխանությունը:
Վարչության հիմնական գործառույթները եվ կառուցվածքը
  1. Վարչությունը ներքին աուդիտի է ենթարկում կոմիտեի գործունեության ֆինանսական կառավարմանը, հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները: Ընդ որում` ֆինանսական կառավարման, հսկողության գործառույթները (համակարգերը) ներառում են կոմիտեի ղեկավարության կողմից սահմանված կանոնների (քաղաքականության), ընթացակարգերի և գործողությունների ամբողջությունը, որով ողջամիտ ձևով երաշխավորվում է հետևյալ պայմաններին համապատասխան Կոմիտեի նպատակների իրականացումը`

    1)Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) համապատասխանություն,
    2)ֆինանսական ռեսուրսների բաշխման գործառույթներ,
    3) տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ,
    4) տեղեկությունների ամբողջականություն և վստահելիություն,
    5) կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն:
  2. Վարչության լիազորությունները և պարտականությունները` ըստ վարչության բաժինների սահմանվում են կոմիտեի նախագահի կողմից հաստատված ներքին աուդիտի կանոնակարգով:
  3. Վարչության բաժինններն են`
    1) Համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժին
    2) Մաքսային մարմնի ներքին աուդիտի բաժին,
    3) Հարկային մարմնի ներքին աուդիտի բաժին,