Skip Navigation Links
Գուգարքի տարածաշրջանային բաժին
Ղեկավար Սարգսյան Միքայել Գենադիի
Հասցե Մոսկովյան 44, ք. Վանաձոր, Լոռու մարզ
Հեռախոս
Գուգարքի տարածաշրջանային բաժնի գործառույթները
  1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:
  2. ՀՀ ժամանած ուղևորների, ուղեբեռների, ինչպես նաև տեղափոխվող տրանսպորտային միջոցների և ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացում, անձի քննում:
  3. Մաքսակետերը շրջանցող ճանապարհների վրա հսկողության իրականացում:
  4. ՀՀ օրենսդրությանը համապատասխան` “վերահսկելի մատակարարում” մեթոդի կիրառման կազմակերպում և ապահովում:
  5. Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքում մաքսային հսկողության իրականացում:
  6. Հանրապետության ե/գ կայարաններում հսկողության իրականացում Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ:
  7. Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների բացահայտման դեպքում` անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` այդ արարքները կատարած անձանց հայտնաբերելու նպատակով:
  8. Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների բացահայտման դեպքում ականատեսների հարցում, ծանոթացում դեպքի իրադրությանը, ինչպես նաև այն փաստաթղթերին, գործին և նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին, անհրաժեշտ գործողությունների իրականացում` բացահայտված փաստերը մինչև վերջ ուսումնասիրելու, բաժնի իրավասության շրջանակներում քննություն անցկացնելու և ավարտուն ձևով նյութերը վարչության պետին ներկայացնելու համար:
  9. Մաքսանենգութան և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով` օպերատիվ տեղեկությունների հավաքում, վերլուծություն և վերամշակում այն անձանց վերաբերյալ, որոնք զբաղվում են մաքսանենգությամբ կամ մաքսային կանոնների խախտումներով:
  10. Հատուկ միջոցառումների կազմակերպում և անցկացում` վարժեցված շների օգնությամբ թմրամիջոցների մաքսանենգության փաստեր հայտնաբերելու համար:
  11. Մաքսանենգութան և մաքսային կանոնների խախտումների գործերով տեսագրում, ձայնագրում, լուսանկարահանում և այլ տեխնիկական միջոցների կիրառում, եթե վերջիններս չեն վնասում անձի կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին:
  12. Ֆինանսների նախարարի հրամանով` մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, անձանց այն տարածքներն ու շինությունները մուտք գործել, բացառությամբ ֆիզիկական անձանց բնակարանների, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր:
  13. Մաքսանենգության, մաքսային կանոնների խախտումների բացահայտման և կանխարգելման գործընթացի ժամանակ համագործակցում ՖՆ այլ ստորաբաժանումների, պետական մարմինների, այդ թվում իրավապահ մարմինների հետ` տեղեկատվության փոխանակման միջոցով:
  14. Վկաների, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերում:
  15. Մաքսային օրենսդրության և մաքսային գործին առնչվող այլ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացում: