ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր
ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկանք
ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի եվ գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն
ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի եվ գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկանք
ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագրի եվ գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի գործունեության հաշվետվության համառոտագիր
I. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2009 թ. ապահովվել են 520,2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, 102,9 մլրդ դրամ սոց. վճարներ: Արտահանողներին փաստացի վերադարձվել է 18,7 մլրդ դրամ: Ձեռք բերված ցուցանիշները ապահովվել են 15% տնտեսական անկման պայմաններում, առանց հարկերի դրույքաչափերի փոփոխության, վարչարարության ուժեղացման, ստվերային շրջանառությունների հարկման հաշվին:
II. ՊԵԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
2009թ. ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություներով`
1) Հարկային և մաքսային համակարգերի կարողությունների հզորացում, բարեփոխումների իրականացում
2) Գործարար միջավայրի և հարկային (մաքսային) մարմինների փոխհարաբերությունների ներդաշնակեցում
3) Հարկային բեռի հավասարաչափ և արդարացի բաշխման գերակայությամբ հարկային վարչարարության իրականացում, այդ նպատակով`
-
Վերափոխվել և նոր գործառույթներով են սկսել գործել հարկային և մաքսային մարմինները:
-
11 տարածքային հարկային տեսչություններ կրճատվել և միացվել են ավելի խոշոր տեսչությունների հետ, մասնագիտացված 4 հարկային տեսչություններ միավորվել են իրար,
-
Բարելավվել են աշխատանքային պայմանները, պարզեցվել և ավտոմատացվել են հարկային եւ մաքսային գործառույթների ընթացակարգերը,
-
Հաստատվել են հարկային և մաքսային հսկողության բնագավառում ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացվող ստուգումների կարգի մասին որոշումներ,
-
Իրականացվել են հարկ վճարողների սպասարկման բարելավման աշխատանքներ, ներդրվել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ,
-
Ներդրվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունը և բոնուսների տրամադրման համակարգ, աճել է գործող ՀԴՄ-ների քանակը,
-
Տարեվերջին հաշվառվել են 152735 հարկ վճարող` տարեսկզբի 136832-ի դիմաց: Այդ թվում` անհատ ձեռնարկատերեր, համապատասխանաբար` 78247 և 65655: Հաշվետու տարվա ընթացքում գրանցվել է հարկ վճարողների քանակի աճ (10.5 %) և լուծարվողների նվազում (17%): Հարկային մարմինները 2009թ. ընթացքում ընդհանուր առմամբ ընդունել և մշակել են մոտ 1,5 մլն միավոր հաշվետվություններ:
-
Մաքսային ոլորտում ավտոմատ հայտարարագրման համակարգից ստացվել և ենթարկվել է համակարգված մշակման թվով 243,7 հազ մաքսային հայտարարագրեր (ԲՄՀ), որից քաղաքացիների բեռնային մաքսային հայտարարագրերը` 170315 հատ, այդ ցուցանիշները նախորդ տարվա նկատմամբ համապատասխանաբար աճել են` 106,9 և 119,5%-ով:
Տեղեկատվական հոսքերի կարգավորում
Հաստատվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը, կազմակերպվել են «Հարկատու-3» համակարգի ներդրման աշխատանքները, ներդրվել են` «Հարկատու-3» համակարգի էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ընդունման, հաշվետվություններ չներկայացրած և հարկային մուտքեր չունեցող հարկ վճարողներին ծանուցումներ տպագրող, ստուգման հանձնարարագրերի մշակման, հաշվառման և տպագրման ավտոմատ համակարգեր, ավտոմատացվել են` ՀՀ ՖՆ Կենտրոնական գանձապետարանից ստացվող հարկային մուտքերի մուտքագրումը, հարկ վճարողների մոտ առկա գերավճարները այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը, կատարելագործվել են ՀԴՄ-երի շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ հավաքագրման և հեռահար վերահսկման, հարկային և մաքսային մարմինների ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրման ավտոմատ համակարգերը:
Հարկ վճարողների և հարկային ծառայողների իրազեկում և ուսուցում
-
հաստատվել է ՀՎՍ ոլորտի զարգացման ռազմավարությունը: «Թեժ գծերով» ստացվել և կատարվել են 21052 հեռախոսազանգեր, այդ թվում` 16860 հարցադիմումներ և 4192 բողոքներ ու առաջարկություններ, գործարկվել է հարկ վճարողների կողմից հաճախ տրվող հարցերի և դրանց պատասխանների էլեկտրոնային շտեմարան, մշակվել և տարածվել են ամենասյա «Հարկային և մաքսային օրենսդրության և վարչարարության համառոտագրերըե, «Մաքսատուն» և «Հարկատու» ամսագրերը, հարկային և հարակից օրենսդրության ամենամյա ժողովածուները (հայերեն, ռուսերեն) և մոտ 100 հազար ընդհանուր տպաքանակով բուկլետներ, պաստառներ և տպագիր նյութեր,
-
Պարբերաբար հրապարակվել են 300 խոշոր հարկ վճարողների 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարված ապահովադիրների, տարվա արդյունքներով` 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների, 3 մլն դրամ և ավել եկամտահարկ վճարած հարկային գործակալների և նմանատիպ այլ եռամսյակային և տարեկան 10 ցանկերը.
-
Սահմանվել են հարկ վճարողների հիշեցման-ծանուցուման, պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, հարկային հաշվետվությունների ընդունման կատարելագործված ընթացակարգեր.
-
Ստեղծվել են հարկ վճարողների սպասարկման 2 կենտրոններ.
-
ՀՀ ԿԱ ՊԵԿ 2009թ. ուսուցման ծրագրին համապատասխան կազմակերպված ուսումնական միջոցառումներին ուսուցանվել են ընդհանուր առմամբ հազարից ավել ունկնդիրներ:
III. ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2009թ. անց են կացվել 23296 ստուգումներ` նախորդ տարվա 15344-ի դիմաց (ավելացել է 7952-ով), սակայն բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները կրճատվել են` 2009թ. կազմելով 2226 ստուգում նախորդ տարվա 2439-ի դիմաց (նվազել են 213-ով կամ 9,1%-ով): Կատարված բոլոր տեսակի ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները կազմել են շուրջ 27,9 մլրդ. դրամ, ինչը կազմում է հավաքագրված ընդհանուր հարկային մուտքերի 10,2 %-ը: Ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակներում` իրականացվել է 1898 ստուգում, որի արդյունքում խախտողների լրացուցիչ վճարման է առաջադրվել մոտ 2,82 մլրդ դրամ լրացուցիչ գումար:
IV. ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով 2009թ. ընթացքում ներկայացվել են բռնագանձման և անվճարունակության 1948 հայցեր` 22906,9 մլն. դրամ հայցագնով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 654 հայցով կամ 50,5 տոկոսով, հայցագինը աճել է 9618,0 մլն. դրամով կամ 72.4 տոկոսով: Ներկայացված հայցերով կայացվել են 1430 վճիռներ` 23866,7 մլն. դրամ (որից 49` 2008թ. հայցերով) ընդհանուր հայցագնով:
Ապառքատերերի գույքի վրա դրվել են 2953 արգելադրումներ` 16046.0 մլն. դրամ գումարով (նախորդ տարվա համեմատ աճը` 98.6 տոկոս), կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 22844 որոշումներ (աճը 15.9 տոկոս): Հարուցվել են 167 քրեական գործեր:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը 2008թ. ընթացքում լսել է ընդամենը թվով 183 բողոք, որից բավարարվել է 25 բողոք, բավարարվել է մասնակի 11 բողոք, մերժվել է` 138-ը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության մասով հարուցվել է բռնագանձման 224 հայցեր 894.8 մլն. դրամ հայցագնով, հայտարարվել է 57 հետախուզում, ներկայացվել է 2 վերաքննիչ և 20 վճռաբեկ բողոքներ, ընթացք է տրվել մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 146 նյութի` 165.7 մլն. դրամ գումարով:
V. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2009թ. ընթացքում հարկային համակարգում կատարվել են թվով 91 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել թվով 266 հարկային ծառայողներ, այդ թվում` 9 ծառայողների զբաղեցրած պաշտոնն իջեցվել է և 11 ծառայողներ ազատվել են աշխատանքից:
2009թ.-ին ատեստավորվել են 1906 հարկային և մաքսային ծառայողներ, որից ատեստավորումը չեն անցել 358 ծառայողներ, այդ թվում` 146 ծառայողներ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իսկ 212 ազատվել են աշխատանքից:
2009թ. հարկային և մաքսային մարմիններում ծառայության ընդունման նպատակով կազմակերպվել է 13 մրցույթ, որին մասնակցել են 1619 քաղաքացի: Մրցույթների արդյունքներով աշխատանքի են ընդունվել 320 քաղաքացի:
VI. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
2009 թվականի ընթացքում ՊԵԿ կողմից նախաձեռնվել են 22 օրենքների, ՀՀ կառավարության 56 և ՀՀ վարչապետի 3 որոշումների, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 61 հրամանների նախագծեր և թվով 10 պաշտոնական պարզաբանումներ:
VII. ՊԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնանորոգման և ընթացիկ նորոգման են ենթարկվել 22 մաքսատներ, մաքսակետեր և հարկային տեսչություններ, ինչի վրա ՊԵԿ զարգացման ֆոնդից հատկացվել է 526,8 մլն դրամ: Նորոգված տարածքների ծավալը կազմել է մոտ 16 հազար քառ.մետր: Ձեռք է բերվել և տարածքային հարկային մարմիններին է հատկացվել ավելի քան 500 միավոր համակարգչային տեխնիկա:
VIII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Շարունակվել է համագործակցությունը միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ, այդ թվում` Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկային վարչարարության բարեփոխումների աջակցությանե ծրագրի, ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» հաշվետվության, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից գնահատման ինդիկատորների կատարողականի բարելավման ծրագրի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Միջազգային արժութային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության ծրագրերի շրջանակներում: 12 երկրների իրավասու մարմինների հետ նախապատրաստվել են համապատասխան մաքսային և հարկային համաձայնագրերի նախագծեր:
IX. ԱՆԵԼԻՔՆԵՐ
2010թ. ՊԵԿ հիմնական անելիքների են հանդիսանում`
-
ՊԵԿ համակարգի կարողությունների հզորացումը,
-
Հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում գերավճարների նվազեցումը.
-
Գների և իրացման իրական շրջանառությունների հայտարարագրման ապահովումը, այդ թվում`
-
Փաստաթղթաշրջանառության կարգավորումը,
-
Չկատարված հարկային և պարտադիր վճարների մասով պարտավորությունների աճի սահմանափակմանը,
-
Չհիմնավորված հարկային վնասների կուտակման բացառումը,
-
Հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունավետության ապահովումը, ռիսկերի կառավարման համակարգի հետագա կատարելագործումը.
-
Սահմանների միասնական կառավարման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը:
ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվություն /ՀՀ ԿԱ ՊԵԿ մասով/
ՀՀ ԿԱ ՊԵԿ 2009Թ. ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
I. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք, ժամանակին հարկման ապահովում
Պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների կենտրոնացում մեկ վարչարարական վայրում
- 01.01.09թ-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նոր կառուցվածքը (ՀՀ կառավարության 04.12.08թ. N 1425-Ն որոշում), համաձայն որի.
- հարկային տեսչությունները կրճատվել են 14-ով,
- խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների, բանկերի և վարկային կազմակերպությունների և հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են խոշոր հարկ վճարողների հարկային տեuչության:
- Հաստատվել են խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշները և դրանց կիրառման կանոնակարգը: Սահմանվել են հետևյալ չափանիշները և շեմերը.
1. Իրացումից հասույթը - տարեկան կտրվածքով սկսած 500 մլն. դրամից,
2. Հաշվեգրված հարկերը - տարեկան կտրվածքով սկսած 37.5 մլն. դրամից,
3. Ակտիվների հաշվեկշռային արժեքը - տարեկան կտրվածքով սկսած 300 մլն. դրամից,
4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը - տարեկան սկսած 50 աշխատողից:
- Հրապարակվել է 325 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ամսական ամփոփ ցուցանիշների մոնիտորինգային աղյուսակը:
2.Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով
Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտերը, դրանց վերաբերյալ վարչական կարգով գանգատարկումները, և հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակելու մասին որոշումները պարբերաբար հրապարակվել են ինտերնետային կայքում:
3.Խոշոր հարկ վճարողների կողմից փաստաթղթաշրջանառության հարցերի կանոնակարգման շնորհիվ հարկային եկամուտների ապահովում, առաքումների, հասույթի գրանցման գրքերի վարման կանոների հստակեցում
- Մշակվել և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների`հարկային ներկայացուցիչներին վերաբերող դրույթները: Միաժամանակ, մշակվել է ներկայացուցիչների նշանակման, աշխատանքների կազմակերպման կարգը,
- նախաձեռնված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթների փոփոխությունները, մասնավորապես`ձեռնարկատիրական գործունեության առարկաների և դրանց գների գրանցման կարգի սահմանումը:
II. Հարկ վճարողների շահերի պաշտպանություն և նրանց սպասարկման որակի բարձրացում, հարկման ինքնագնահատման սկզբունքների կիրառման ընդլայնում` զուգահեռաբար ներդնելով ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ
- Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում
- 2009թ. հոկտեմբերին գործարկվել է էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոնը, և ևս մեկ սպասարկման կենտրոն`Արաբկիրի հարկային տեսչությունում: Ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում մյուս 3-ը կգործարկվեն 2010թ.-ին:
2. Հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով հարկային մարմիններ ներկայացնելու համակարգի մշակում, փորձնական կիրառում և ներդրում
- Ապահովված է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրենսդրական հիմքը: Սահմանվել է 01.01.10թ-ից հաշետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ մի շարք կազմակերպությունների համար: Ստեղծվել է էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման խորհուրդ, ինչպես նաև մասնագիտացված աշխատանքային խմբեր (18 խումբ),
- Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը սկսել է գործել 01.09.09թ-ից: Այժմ էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ պայմանագրեր են կնքել 145 հարկ վճարողներ: Ներկայումս ընդունվում են 11 հաշվետվական ձևեր, 2010թ. հունվարից դրանց կավելանան ևս 16 ձևեր:
3. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում, ներառյալ նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը
-
Հաշվետվությունների մշակման ավտոմատացված, հիշեցում-ծանուցագրերի ավտոմատ կազմման և տպագրման համակարգերը գործում են 01.04.09թ-ից: Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների մասով դրա իրականացումը նախատեսվում է 2010թ. օգոստոսից:
4. Հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմի էական բարելավում
-
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և ՀՀ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել են հայեցակարգից բխող «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքներում լրացումները:
5. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում
-
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և հաստատվել է ՌՉՍՀ-ի կիրառման կարգը:
III. Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության (ներառյալ հետբացթողումային հսկողության) համակարգերի զարգացում և կատարելագործում
- Հաստատվել է մաքսային հսկողության ռիսկերի պրոֆիլների մշակման, դրանց կիրառման, ակտիվացման և դադարեցման հրահանգը, իրականցվում են միջոցառումներ հրահանգի գործանական ներդնումն ապահովելու ուղղությամբ,
- ԵՄ «Թվինինգե և «Թայեքս» ծրագրերի շրջանակներում կազմակերպվել են հետբացթողումային հսկողության դասընթացներ` միջազգային փորձագետների ներգրավմամբ: 2009թ. սկսվել է դասընթացների 1-ին փուլը: Միաժամանակ, հրապարակվել է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողության իրականացումը ՀՀ-ում» ձեռնարկը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ ԿՈՂՄԻՑ 2009Թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի կատարման ընթացքի ապահովումը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության վրա: Մշակվել է երկիմաստությունների և տարընթերցությունների ցանկ՝ հարկային օրենսգրքի «Հատուկ մասի» մշակման ժամանակ հաշվի առնելու նպատակով: Որոշ տարընթերցումների վերացման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախագծեր,
- Մաքսային ստուգումների շրջանակների տարանջատման և հստակեցման նպատակով մշակվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի լրացումների նախագիծը, ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի, մաքսային օրենսգրքի փոփոխությունների օրենսդրական նախագծերը:
- Մաքսային ընթացակարգերի պարզեցման, հստակեցման նպատակով մշակվել են ՀՀ կառավարության N 1930-Ն, N 236 որոշումների փոփոխությունների նախագծեր:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի գործունեության հաշվետվություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կատարել է իր առջև դրված հիմնական խնդիրը` 2008թ. պետական բյուջեով հարկային եկամուտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների սահմանված ցուցանիշները: 2008թ. ՊԵԿ կողմից հավաքագրվել է ավելի քան 615 մլրդ. դրամ հարկային եկամուտներ: Հարկ է նշել, որ նշված գումարում ներառված չէ 2008թ. պետական բյուջեով նախատեսված հարկ վճարողներին վերադարձման ենթակա 22 մլրդ. դրամից ավել հավաքագրված 3.4 մլրդ. դրամը, որը փաստացի վերադարձվել է արտահանողներին: Ընդհանուր առմամբ արտահանողներին փաստացի վերադարձվել է 25.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է շուրջ 10.1 մլրդ դրամով:
2007թ. համեմատությամբ եկամուտների փաստացի աճը բացարձակ մեծությամբ կազմել է շուրջ 119.3 մլրդ. դրամ (24.1 տոկոս), այդ թվում` 76.8 մլրդ. դրամ մաքսային մարմնի մասով, 42.5 մլրդ. դրամ հարկային մարմնի մասով: 2008թ. պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը (ներառյալ տեղերում կատարված ծախսերը) կազմել են ավելի քան 105.2 մլրդ. դրամ, 2007թ. 88.6 մլրդ դիմաց, բացարձակ աճը կազմել է 16.6 մլրդ դրամ կամ 18.8 տոկոս: Հիմնական աճն ապահովվել է ավելացված արժեքի հարկի (69 մլրդ դրամ), շահութահարկի (10.7 մլրդ. դրամ), եկամտահարկի (6.9 մլրդ. դրամ), հաստատագրված վճարների (18.1 մլրդ. դրամ), մաքսատուրքի (13 մլրդ դրամ.) հաշվին:
ՊԵԿ-ը հանդիսանում է հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի իրավահաջորդը: ՀՀ նախագահի 20.08.2008թ. ՆՀ-226-Ն հրամանագով այդ երկու մարմինների վերակազմակերպման միջոցով ստեղծվեց ՊԵԿ-ը, իսկ ՀՀ կառավարության 04.09.2008թ N1005-Ն որոշմաբ հաստատվեց ՊԵԿ կանոնադրությունը:
ՊԵԿ աշխատանքների հիմնական ուղղություններն են հանդիսացել տարածքային տեսչությունների և մաքսատների ու մաքսակետերի կայուն և անխափան աշխատանքների ապհովումը, տնտեսավարող սուբյեկտներին ժամանակին օրենսդրության և վարչարարության իրազեկումը, հարկային և մաքսային արդյունավետ հսկողության իրականացումը, ստվերային շրջանառությունների և իրավախախտումների դեմ պայքարը, ներքին հսկողական աշխատանքների կազմակերպումը, կառուցվածքային և կադրային բարեփոխումները, օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործումը, ՊԵԿ համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը, հարկային և մաքսային ծառայողների ուսուցումը: Նշված ուղղություններով, մասնավորապես, իրականացվել է.
1. ՀՀ կառավարությունը օգոստոս ամսին հաստատեց ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որը բաղկացած է 7 հիմնական նպատակներից, 29 քաղաքականությունից և 109 միջոցառումներից:
2. Սկսվեցին հարկային և մաքսային մարմնների կառուցվածքային բարեփոխումները, անցում կատարելով գործառույթների վրա հիմնված կատարման համակարգի և համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին, հաստատվեցին նոր կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, նախատեսվեց 4 մասանգիտացված տեսչությունների խոշորացումը և 10 հարկային տեսչությունների կրճատումը.
3. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման նպատակով մշակվել և փորձնական ներդրվել է ռիսկային ցուցանիշների հիման վրա համակարգչային ծրագրային ապահովումը:
4. 2008թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ առևտրի իրականացման վայրերում շահագործվում էին ընդամենը 400 ՀԴՄ-ներ, իսկ մինչև տարեվերջ տեղադրվեցին շուրջ 7800 ՀԴՄ-ներ: Ընթացքի մեջ են առևտրի իրականացման վայրերում շահագործվող ՀԴՄ-ների միջև ցանցային կապուղիների միջոցով տվյալների շտեմարանի ներդրման աշխատանքները:
5. 2008թ.-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից գործարկվել են “թեժ գիծ” հեռախոսային ծառայություններ, ստացվել են և ընթացք են տրվել 9500-ից ավելի հեռախոսազանգեր: Հարկային և մաքսային օրենսդրության մշակման գործընթացին հասարակությանը մասնակից դարձնելու նպատակով 2008թ.-ինստեղծվել է հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման հասարակական խորհրդակցական մարմին, որի կազմում ընդգրկված են 14 պետական, հասարակական և մասնավոր կազմակերպպությունների ներկայացուցիչներ:
6. 2008թ.-ին լույս ընծայվեց “Մաքսատուն”, իսկ առաջիկայում նախատեսվում է հրատարակել “Հարկատու” ամսագրերը: 2008թ.-ի ընթացքում մշակվել և հրատարակվել են հարկային և հարակից օրենսդրության ամենամյա երկհատոր ժողովածուներ (հայերեն, ռուսերեն), 100 հազար օրինակ հրատապ հարկային թեմաներով բուկլետներ, ձեռնարկներ, հարկային օրացույցներ և այլ տպագիր նյութեր: Ընդհանուր առմամբ` 2008թ. ընթացքում իրականացվել են հարկային և մաքսային ոլորտներին առընչվող իրազեկման մոտ 110 միջոցառումներ:
7. 2008թ. ավարտին ՊԵԿ-ում հաշվառվել են 141162 հարկ վճարող` տարեսկզբի 119117 հարկ վճարողի դիմաց: 2008թ. ընթացքում լուծարվել են 2297 հարկ վճարող: Ընդհանուր առմամբ համակարգում ընդունվել և մշակվել են 1.15 մլն. հաշվետվություններ:
8. 2008թ. արձանագրվել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների ընդհանուր թվի կրճատում` 15344 ստուգում նախորդ տարվա 15470-ի դիմաց (նվազել են 126-ով): Ընդ որում, զգալի չափով կրճատվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները` 2008թ. կազմելով 2439 ստուգում նախորդ տարվա 3560-ի դիմաց (նվազել են 1121-ով կամ 31,5%-ով): Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների թվաքանակի կրճատմանը զուգահեռ զգալիորեն աճել են ստուգումներով հայտնաբերված և արձանագրված գումարները` 2008թ. կազմելով 39,3 մլրդ դրամ նախորդ տարվա 26,5 մլրդ դրամի դիմաց (աճել են 12,8 մլրդ դրամով կամ 48,3%-ով): Աճ է արձանագրվել նաև մեկ ստուգմամբ հայտնաբերված միջին գումարի մասով` 2008թ. կազմելով 2.6 մլն. դրամ, նախորդ տարվա 1.7 մլն, դրամի դիմաց (աճել է 900 հազ. դրամով կամ 53 %-ով): Ձեռնարկատիրական գործունեության առարկաների (շրջանառությունների և գների) գրանցման ճշտության նպատակով իրականացվել է 1029 ստուգում, հայտնաբերվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 3.1 մլրդ. դրամ: Սոց. վճարների ճշգրտման նպատակով իրականացվել են չգրանցված աշխատողների բացհայտման 1435 ստուգում, որի արդյունքներով արձանագրվել է լրացուցիչ 105.0 մլն. դրամ գումար:
Հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 184 դեպք, որից 25-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության:
9. Հարկային ծառայության մասով` 2008թ. ընթացքում ներկայացվել են բռնագանձման և անվճարունակության 1294 հայցեր` 13288.9 մլն. դրամ հայցագնով, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1550 հայցով կամ 54.5 տոկոսով: ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀԾ հետաքննության բաժնի կողմից հարուցվել են 185 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 649.8 մլն. դրամ գումար, ինչը նախոր տարվա համեմատ աճել է 175.9 մլն. դրամով կամ 37.11 տոկոսով: Մաքսային ծառայության մասով` վարչական տուգանքները և մաքսային վճարները գանձելու համար հարուցվել է 213 հայցեր 991.0 մլն. դրամ հայցագնով:
10. 2008թ. ընթացքում հարկային համակարգում կատարվել են թվով 44 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել թվով 257 հարկային ծառայողներ:
2008թ. հարկային մարմնի մասով կազմակերպվել է 2 մրցույթ` հարկային ծառայության թափուր պաշտոնների համար, որին մասնակցել են 313 քաղաքացի: Մրցույթների արդյունքներով աշխատանքի են ընդունվել 83 քաղաքացի: Անց է կացվել 205 ծառայողների ատեստավորում, որոնցից 168-ը համապատասխանել են զբաղեցրած պաշտոնին, 37-ըª չեն համապատասխանել: 2008թ. մաքսային մարմնի մասով կազմակերպվել է 2 մրցույթ մաքսային ծառայության 51 թափուր պաշտոնների համար: 2008թ. ընդունվել են աշխատանքի 243 քաղաքացի, ազատվել են աշխատնքից 152-ը, ենթարկվել են կարգապահական տույժի 36-ը:
11. ՊԵԿ համակարգը նոր կադրերով համալրելու նպատակով Երևանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ 2008թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է ՙհարկային համակարգ՚ և ՙմաքսային գործ՚ ուսումնական դասընթացներ, որին մասնակցել են 441 ունկնդիրներ:
12. 2008 թվականի ընթացքում ՊԵԿ կողմից նախաձեռնվել են շուրջ 40 օրենքների (ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ), ՀՀ կառավարության 30 և ՀՀ վարչապետի 2 որոշումների նախագծեր, որոնցով կարգավորվեցին ՓՄՁ-ի հարկման հարցերը և փաստաթղթաշրջանառության խնդիրները` պարզեցնելով հաշվառումը, կարգավորելով առևտրի իրականացման վայրերում ՀԴՄ-ի ներդրման գործընթացը: Միաժամանակ, հարկ վճարողների իրացման իրական շրջանառությունների նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների ապահովման նկատառումներով 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց աննախադեպ միջոցառում` հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների միջոցով վիճակահանությունը:
13. Հարկային և մաքսային մարմնի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար ընդհանուր առմամբ կատարվել են 2,7 մլրդ. դրամի աշխատանքներ և ծառայություններ, այդ թվում.
շահագործման է հանձնվել Վանաձորի ՀՏ-ի վարչական նոր շենքը, իրականացվել են ուսումնական կենտրոնի կապիտալ նորոգման աշխատանքները, հրդեհային ազդանշանման համակարգեր են տեղակայվել թվով 10 ՀՏ-ներում, ջեռուցման համակարգեր` 8 ՀՏ-ներում, օպտիկամանրաթելային կապուղու միջոցով ինտերնետային կապ է ապահովվել 18 ՀՏ-ում:
Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետում իրականացվել են արտաքին տարածքների 62,2 մլն դրամ արժեքով վերանորոգման աշխատանքներ, իսկ Երևանի Ծովակալ Իսակովի պ. 10 հացեում գտնվող վարչական շենքում կատարվել են 42,7 մլն դրամ արժեքով կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Մաքսային մարմիններում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ձեռք են բերվել ռենտգենյան ստուգող սարքեր և պահեստամասեր 166,9 մլն դրամ ընդհանուր արժեքով, ներդրվել է կորպորատիվ ցանց և այլն:
14. 2008թ.-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը շարունակել է համագործակցությունը` Համաշխարհային բանկի, Միջազգային արժույթային հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԱՊՀ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդների, ԱՊՀ պետությունների Հարկային նախաքննության մարմինների համակարգող խորհրդի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության և այլ միջազգային կառույցների, ինչպես նաև ԱՊՀ և օտարերկրյա այլ պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ: