1. Ի՞նչ է հաստատագրված վճարը
Հաստատագրված վճարը հարկ վճարողների կողմից իրականացվող որոշակի գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է: Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաշվարկվում և վճարվում է հաստատագրված վճար՝ անկախ գործունեության արդյունքներից:
2. Ովքե՞ր են համարվում հաստատագրված վճար վճարողներ
Հաստատագրված վճար վճարողներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են ստորև թվարկված հաստատագրված վճարով հարկվող գործունեություն: Իրավաբանական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին: Անհատ ձեռնարկատերերի համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) եկամտահարկին: Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով կազմակերպությունները չեն կարող համարվել ընդհանուր կարգով հարկ վճարող:
3. Որո՞նք են հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակները
- Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակները սահմանված են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այդ գործունեության տեսակներն են.
- ավտոտրանսպորտային գործունեությունը,
- խաղատների գործունեությունը.
- շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
- վիճակախաղերի կազմակերպումը.
- ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:
Հաստատագրված վճարով հարկման կարգը կիրառվում է 1997թ: Սկզբնական փուլում հաստատագրված վճարով հարկվում էր 5 գործունեության տեսակ, հետագայում այն կիրառվեց շուրջ 19 գործունեության տեսակի համար և մինչև 01.04.2012թ. աստիճանբար կրճատվեցին հաստատագրված վճարով հարկման ենթակ գործունեության տեսակները: Նախատեսվում է 2013թ. հունվարի 1-ից հաստատագրված վճարով հարկման կարգը դադարեցնել նաև խաղատների, շահումով խաղային ավտոմատների շահագործման և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակների համար:
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով վճարողների համար կասեցվում են «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնությունները և նվազեցումները:
4. Ինչպե՞ս է որոշվում հաստատագրված վճարի չափը
Յուրաքանչյուր գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալի չափով: Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար օրենքով սահմանված են տարբեր ելակետային տվյալներ և ուղղիչ գործակիցներ: Ստորև ներկայացվում է մեկ ընդհանուր բանաձև, որով հնարավոր կլինի գործունեության յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել հաստատագրված վճարի չափը:
ՀՎ = ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ X ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ X ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Վիճակախաղերի կազմակերպման դեպքում հաստատագրված վճարի չափը որոշվում է իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի 25%-ի չափով: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է ամuվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Ընդ որում, հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ստացված գազի ծավալի 87.5%-ից: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայանի գտնվելու վայրի հետ կապված օրենքով սահմանվել են ամսվա համար հաստատագրված վճարի նվազագույն չափեր:
5. Որոնք են ելակետային տվյալների եվ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ներկայացման ժամկետները
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են հարկային տեսչություն`
- ավտոտրանսպորտային, խաղատների, շահումով խաղային ավտոմատների շահագործման գործունեության տեսակների իրականացնողների կողմից՝ յուրաքանչյուր տարվա հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում:
- վիճակախաղի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից` յուրաքանչյուր ամսվա համար:
Հաստատագրված վճար վճարողները ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են նախապես՝ մինչև տվյալ ժամանակաշրջանի սկիզբը: Այս մասով բացառություն է արված վիճակախաղի կազմակերպիչների որոնք հայտարարությունը ներկայացնում են յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո: Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են միայն ամսվա ընթացքում ստացված, իրացված գազի ծավալների և հաստատգրված վճարի օրենքով սահմանված նվազագույն չափի մասին տեղեկություն:
6. Ի՞նչ ժամանակաշրջանի համար է հաշվարկվում հաստատագրված վճարը եվ ո՞րն է վճարման ժամկետը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար: Հաստատագրված վճար վճարողն ինքն է հաշվարկում հաստատագրված վճարի չափը: Հաստատագրված վճարի չափը որոշում է հարկային մարմինը, եթե`հաստատագրված վճար վճարողը չի ներկայացրել ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն, հաստատագրված վճարի մեծությունը համարվում է չհիմնավորված: Բոլոր գործունեության տեսակների գծով հաստատագրված վճարը վճարվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
7. Ինչպե՞ս պետք է վարվել հաստատագրված վճարով հարկվող գործունեության դադարեցման դեպքում
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության դադարեցման դեպքում վճարողը պարտավոր է գործունեության դադարեցման մասին նախապես գրավոր հայտնել հարկային տեսչությանը:
8. Ի՞նչ հաշվառում են վարում հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողները պետք է վարեն հաշվապահական հաշվառում այդ ոլորտը կարգավորող օրենքով սահմանված կարգով: Հաստատագրված վճար վճարողները պարտավոր են վարել հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ: Մասնավորապես, համապատասխան դեպքերում սահմանված կարգով պետք է վարեն դրամարկղային գրքեր: Հաստատագրված վճար վճարողները հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հարկային հաշիվ դուրս չեն գրում:
Հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում վճարողները պարտավոր են պետական բյուջե վճարել նաև ավելացված արժեքի հարկ` անկախ հաստատագրված վճարների կատարումից: Հաստատագրված վճար վճարողները օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ։ Եթե իրականացվում է միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն ապա ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հաշվարկներ չեն ներկայացվում:
9. Ինչպիսի՞ պատասխանատվություն է կիրառվում օրենքի պահանջների խախտման համար
Հաստատագրված վճարի չափը չհիմնավորված լինելու կամ օրենքով սահմանված տեղեկությունները չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքերում հաստատագրված վճար վճարողը կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:Հաստատագրված վճարի չափը համարվում է չհիմնավորված, եթե
- ելակետային տվյալը կամ ուղղիչ գործակիցը ցածր է հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալից կամ ուղղիչ գործակցից,
- մինչև գործունեությունը սկսելը կամ վերսկսելը վճարողը չի ներկայացրել ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն: Այդ խախտումների արձանագրման դեպքում հաստատագրված վճարողը կվճարի տույժեր և տուգանքներ օրենքով սահմանված չափով:
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ
1. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարը
Հաստատագրված վճարներ սահմանված են նաև ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար` «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքը գործելու է մինչև 2014թ. հունվարի 1-ը:
Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը փոխարինում է ՀՀ ներմուծվող ծխախոտի համար ավելացված արժեքի հարկին, ակցիզային հարկին և մաք-սատուրքին, իսկ ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար՝ ավելացված արժեքի հարկին և ակցիզային հարկին:
2. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճար վճարողները
Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում`
- Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողները
- Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրողները,
- ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները հաստատագրված վճար վճարում են 400 հատ սիգարետը և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
3. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի հաշվարկման կարգը
Տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով`
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ
ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
|
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ (ԴՐԱՄ 1000 ՀԱՏԻ ՀԱՄԱՐ)
|
|
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
|
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
|
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
|
|
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
|
|
|
|
2402 10 000 11
|
սիգարներ` ծխախոտ պարունակող |
550000
|
300000
|
550000
|
300000
|
550000
|
550000
|
|
2402 90 000 11
|
սիգարներ` այլ
|
|
2402 10 000 12
|
սիգարելաներ` ծխախոտ պարունակող
|
15000
|
11000
|
15000
|
11000
|
15000
|
11000
|
|
2402 90 000 12
|
սիգարելաներ` այլ
|
|
2402 20 900 11
|
սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով
|
7000
|
5500
|
7500
|
6250
|
8000
|
7000
|
| 2402 20 100 11
|
սիգարետներ` մեխակ
պարունակող, ֆիլտրով
|
| 2402 90 000 13
|
սիգարետներ` այլ, ֆիլտրով
|
| 2402 20 900 12
|
սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի
|
3250 |
1950 |
3250 |
1950 |
3250 |
1950 |
|
2402 20 100 12
|
սիգարետներ` մեխակ
պարունակող, առանց ֆիլտրի
|
|
2402 90 000 14
|
սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի |
|
|
4. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի վճարման կարգը
Ծխախոտի ներմուծման դեպքում հաստատագրված վճարները վճարվում են ներմուծման օրվանից՝ 10 օրվա ընթացքում:
ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:
Ծխախոտի արտադրանքի իրացումը ազատված է ԱԱՀ-ից:
Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի մասին հաշվարկ հարկային մարմին ներկայացնում են ՀՀ-ում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողները՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: