Հողի հարկի մասին
1. Հողի հարկի հասկացությունը և հողի հարկ վճարողները
Հողի հարկը հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողներ են համարվում հողի uեփականատեր կամ պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործող հանդիսացող`
  • Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ՝ կազմակերպություններ).
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող  անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք): Անհատ ձեռնարկատերերի վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար հողի հարկի հաշվարկման և վճարման օրենքով սահմանված կարգը:
2. Հարկվող օբյեկտն ու հարկման օբյեկտը, հարկի դրույքաչափերը
Հողի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման նպատակով`
  • գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը.
  • ոչ գյուղատնտեuական նշանակության հողերի համար հարկման oբյեկտ է հանդիuանում հողի կադաuտրային գնահատման արժեքը: 
3. Հողի հարկի պարտավորությունների առաջացում և դադարում
Հողի հարկը հաշվարկվում է հողամասի սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ձեռքբերման ամսվան հաջորդող ամսվա 1-ից և դադարում է հողամասի սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 
4. Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգը
Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են հողի հարկ վճարողներին հաշվառող համապատասխան մարմիններ: Կազմակերպությունները հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները համապատաuխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաuտր վարող լիազոր մարմնից ՀՀ կառավարության uահմանած կարգով uտացված տեղեկությունները, օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ կառավարության uահմանած կարգով հարկային մարմիններից uտացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիuանալու դեպքում իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոuտով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի uահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա uեպտեմբերի 1-ը: Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը համապատաuխան բյուջե են վճարում երկու հավաuար մաuերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

5. Հողի հարկի արտոնությունները
Հողի հարկից 100%-ով ազատվում են՝
  • բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և  ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի,
  • բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն),
  • մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.
  • նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելին լինելու դեպքում:
  • պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի,
  • փոստի ազգային օպերատորը
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառտնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

6. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար
Օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: