|
1. Ինչ է բնապահպանական վճարը
Բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե, իսկ որոշ դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճար է :
2. Ովքեր են վճարում բնապահպանական վճար
Բնապահպանական վճարներ վճարողներ են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են՝
- վնասակար նյութերի շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետում
- արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայրում տեղադրում
- շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծում կամ արտադրություն և իրացում
3. Որքան են բնապահպանական վճարների դրույքաչափերը
Վնասակար նյութերի շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետման դեպքում բնապահպանական վճարների դրույքաչափերն են՝
- ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
|
|
| փոշի |
1,800 դրամ |
| ածխածնի մոնօքսիդ |
240 դրամ |
| ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
14,800 դրամ |
| ծծմբային անհիդրիդ |
1,800 դրամ |
| քլոր |
12,000 դրամ |
| քլորոպրեն
|
90,000 դրամ |
|
|
|
- ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ներքոնշյալ ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց`
|
|
ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար
ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից,
ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ |
2,500 դրամ |
ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային
միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի
վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն
զանգվածը չի գերազանցում 5 տոննան |
5,000 դրամ |
բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային
միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան |
5,000 դրամ |
բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի,
բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող
ավտոտրանսպորտային միջոցներ |
10,000 դրամ |
|
|
|
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող վերոնշյալ ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց սահմանված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`
|
|
բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.2 |
բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող
1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված
ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ
ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.3 |
բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ
ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.15 |
| դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.5 |
գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.35 |
|
|
|
- այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում)`
|
|
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ
(ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
3,750 դրամ |
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ
(ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ
8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների |
10,000 դրամ |
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն
զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
5,000 դրամ |
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի,
քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր
տրանսպորտային միջոցներ |
10,000 դրամ |
|
|
|
- ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են.
|
|
| կախված նյութեր |
5,300 դրամ |
| ազոտ ամոնիակային |
5,100 դրամ |
| թթվածնի կենսաբանական պահանջ |
18,400 դրամ |
| նավթամթերք |
204,600 դրամ |
| պղինձ |
1,023,900 դրամ |
| ցինկ |
1,023,900 դրամ |
| սուլֆատներ |
100 դրամ |
| քլորիդներ |
30 դրամ |
| նիտրիտներ |
511,500 դրամ |
| նիտրատներ |
1,100 դրամ |
| ընդհանուր ֆոսֆոր |
40,000 դրամ |
| դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր |
102,300 դրամ |
| ծանր մետաղների աղեր |
511,500 դրամ |
| ցիան և ցիանի միացություններ |
511,500 դրամ |
|
|
|
Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) նշված դրույքաչափերը կրկնապատկվում են:
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են՝
- հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար՝
|
|
| առաջին դասի վտանգավորության թափոններ |
48,000 դրամ |
| երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24,000 դրամ |
|
|
|
- արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար (թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում)`
|
|
| առաջին դասի վտանգավորության թափոններ |
16,000 դրամ |
| երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
8,000 դրամ |
|
|
|
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են (Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար` դրանց իրացման շրջանառության նկատմամբ, տոկոսով)՝
|
|
| հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) |
2.0 |
| էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք |
3.0 |
| լվացող նյութեր |
0.5 |
| անվադողեր |
1.0 |
|
|
|
4. Ինչ կարգով են հաշվարկվում և վճարվում բնապահպանական վճարները
Բնապահպանական վճարներ վճարողները վճարների գումարները հաշվարկվում են ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով և պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա:
Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մ |