Իրավաբանական անձանց
Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ: Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ: Իրավաբանական անձիք, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները թվին: Իրավաբանական անձիք, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումների, հիմնադրամների և իրավաբանական անձանց միությունների թվին: