07.10.2016
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նստաշրջանին
2016թ. հոկտեմբերի 6-7-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ: Նստաշրջանի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը «Տվյալների պահոց և տեղեկատվության օգտագործումը Հայաստանի հարկային մարմիններում» խորագրով շնորհանդես է ներկայացրել: Համակարգող խորհուրդը 7 որոշում է ընդունել, որոնք վերաբերում են էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի և (կամ) ապրանքների ուղեկից փաստաթղթերի ներդրմանը, ինչպես նաև հարկային ու մաքսային համակարգերի ռիսկերի կառավարման ինտեգրման գործում ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների փորձին: Դիտարկվել է «ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրության կնքմանը նախապատրաստվելու գործընթացը: Բացի այդ, քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների 2015թ. հարկերի և հարկման ոլորտում կադրերի պատրաստման ու վերապատրաստման բազային կազմակերպությունների աշխատանքը: