06.12.2016
Համագործակցության ընդլայնում Հայաստանի ԵՎ Արցախի հարկային մարմինների միջԵՎ
Փորձի փոխանակում հարկային ոլորտում 
 
Հայաստանի և Արցախի հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների խումբը երկօրյա դասընթաց է անցկացրել Արցախի հարկային մարմնի աշխատակիցների համար՝ «Կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում» թեմայով: ՊԵԿ մասնագետները գործընկերներին ներկայացրել են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կամերալ ուսումնասիրությունների, պետական բյուջեի ռեզերվների, հարկային եկամուտների ավելացման ուղղությունների բացահայտման գծով իրականացվող վերլուծական աշխատանքների ոլորտում իրենց փորձը, ինչպես նաև քննարկել են այս ուղղությամբ Արցախի հարկային մարմնի կողմից տարվող աշխատանքները: Մինչ այդ, Արցախի հարկային մարմնի աշխատակիցները մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև ընդգրկվել միջազգային դասընթացներում: 2016-ին 14 աշխատակիցներ վերապատրաստվել են ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում, ևս 2-ը՝ ընդգրկվել միջազգային դասընթացներում: