17.05.2011
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության հանձնաժողովը Լիտվային հնարավորություն է տվել սահմանել ԱԱՀ-ով հարկման ավելի բարձր շեմ

2011թ. մարտի 23-ին Եվրամիության խորհուրդը հնարավորություն է տվել Լիտվային փոփոխել Եվրամիության ԱԱՀ-ի դիրեկտիայի 287(11)-րդ հոդվածը: Եվրամիության հանձնաժողովը թույլատրել է Լիտվային ազատել ԱԱՀ-ով հարկումից այն հարկ վճարողներին, որոնց շրջանառությունը չի գերազանցում 45,000 եվրոյինն համարժեք ազգային արժույթին համապատասխան ԱԱՀ-ը (այժմ 29,000 եվրոն): Փոփոխությունները կկիրառվեն 2012թ. հունվարի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

Բրուսելյան հարկային ֆորում  2011թ.
2011թ. մարտի 28-29-ը տեղի է ունեցել հինգերորդ Բրուսելյան հարկային ֆորումը, որը անվանվել էր «Ֆինանսական ոլորտի հարկում»:
Քննարկման առաջին օրը նվիրված էր ֆինանսական ոլորտի հարկմանը, իսկ երկրորդ օրվա քննարկումները` երկու հնարավոր հարկատեսակներին` ֆինանսական գործարքների հարկին և ֆինանսական գործունեության հարկին: Հիմնական նկատառումները նկարագրված են ստորև.
  • ֆինանսական հատվածը համարվում է որպես ֆինանսական ճգնաժամերի առաջացման և ընդլայման հիմնական պատասխանատու,
  • վերը նշված երկու հարկատեսակների կիրառումը կերաշխավորի, որ ֆինանսական ոլորտը դուրս չի մնա հարկումից` համեմատած տնտեսության մյուս ոլորտների` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիությունում ֆինանսական ոլորտը ազատված է ԱԱՀ-ից: Այլ ծառայությունների նման ֆինանսական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը կարող է առաջացնել վարչարարական դժվարություններ,
  • ֆինանսական ինստիտուտները սովորաբար հարկվում են շահութահարկով, սակայն հաշվի առնելով նրանց ագրեսիվ հարկային պլանավորումը արդյունավետ հարկային դրույքաչափերը մնում եմ շատ ցածր,
  • անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆինանսական գործարքների և ֆինանսական գործունեության հարկերի կիրառումը չհանգեցի ֆինանսական հատվածի կրկանկի հարկմանը
  • ներդրվող հարկերի հիմնական դերը պետք է լինի նոր ֆինանսական ճգնաժամերի բացառումը
Ոչ ռեզիդենտների համար նախատեսված անձնական նվազեցումներ իրականացնելու Գերմանիայի կանոնները անհամատեղելի են ԵՄ օրենքների հետ
2011թ. մարտի 31-ին Եվրադատարանը որոշում է կայացրել Ulrich Schröder v. Finanzamt Hameln գործի կապակցությամբ: Համաձայն այդ որոշման կապիտալի ազատ տեղաշարժը անհրաժեշտ է դիտարկել որպես անդամ-պետությունների համար կանխարգելող օրենսդրություն, որը թույլ է տալիս ռեզիդենտ հարկ վճարողին նվազեցնել հարազատներին վճարվող անունիտետները (ամենամսյա վճար), որը դրա դիմաց փոխանցելու է իրեն պատկանող անշարժ գույքը, այլ ոչ թե հնարավորություն է ընձեռնելու նվազեցնել ոչ ռեզիդենտ հարկ վճարողի եկամուտները:

ԼԵՀԱՍՏԱՆ

ԱԱՀ-ի մասին օրենք. փոփոխությունները ուժի մեջ են մտել

 2011թ. ապրիլի 1-ից ԱԱՀ-ի մասին օրենքում կատարաված փոփոխությունները ուժի մեջ են մտել: Այդ փոփոխություններով նախատեսվել է, որ ոչ ռեզիդենտի կողմից Լեհաստան ապրանքների կամ ծառայությունների մատակարարման, որը նաև հաշվառված է որպես ԱԱՀ վճարող Լեհաստանում,  ԱԱՀ-ն Լեհաստանում կարող է հաշվարկվել բացառապես ապրանքներ կամ ծառայություններ ստացող ռեզիդնետի կողմից (բացառությամբ անշարժ գույքի հետ կապված ծառայությունների):

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Օրենսդրական փոփոխությունները ընդունվել են
Հունաստանի հարկային օրենսդրությունում իրականացվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես.
ա/ Եկամտահարկ
Ֆիզիկական անձանց կողմից ստացված օտարերկրյա դիվիդենտները հարկվելու են 25% դրույքաչափով:
բ/ ԱԱՀ
ԱԱՀ-ի վճարումները կարող են իրականացվել երեք մասնակի փուլերով` 40% հաշվարկը ներկայացնելիս և մնացած 60%-ը երկու հավասարաչափ ամսական վճարումներով` ավելացնելով նաև 2% ուշ վճարման համար:
գ/ Այլ միջոցառումներ
Հարկային արբիտրաժ.  Նոր հարկային արբիտրաժը կիրառվելու է այն դեպքերում, երբ գանգատարկման գումարը գերազանցում է 150000 Եվրոն: Կանխավճարի չափը, որը վերաբերում է բողոքարկվող գումարին, գործող 25% բարձրացվել է մինչև 50 %:
դ/ Տուգանքներ
Տուգանքների առավելագույն չափը նվազեցվել է`
- մինչև 60% (ներկայումս գործող 100% փոխարեն) հարկային հաշվետվությունները ուշ ներկայացնելու դեպքում,
- մինչև 120% (ներկայումս գործող 200% փոխարեն) հաշվետվությունները սխալ լրացնելու կամ չներկայացնելու դեպքում:
ե/ Հարկային ստուգումների կառուցվածքի փոփոխություն
Հարկային ստուգումները կարող են իրականացվել նաև հարկային մարմնում ստուգուղների մոտ արդեն իսկ առկա կամ հարցման հիման վրա հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա: Այն հարկ վճարողները, որոնք լիցենզավորված աուդիտորների կողմից ստացել են “մաքուր հարկային սերտիֆիկատ” (այսնիքն` որևիցե խախտումներ չեն արձանագրվել), ապա հարկային մարմինները այդպիսի հարկ վճարողներին ստուգում են պատահականության սկզբունքի հիման վրա:
զ/ Քրեական պատասխանատվության խստացում
Հարկերի վճարումից խուսափելու քրեական պատասխանատվությունը խստացվել է` նախատեսելով 10 մինչև 20 տարի ազատազրկում: 5000 եվրոյից ավելի հարկերի վճարումից խուսափումն արդեն իսկ ենթադրում է ազատզրկում:
է/ Հարկային գաղտնիքի վերացում
Պետության նկատմամբ 150,000 եվրոն գերազանցող հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները ենթարկվելու են պատասխանատվության և նրանց վերաբերյալ տվյալները հրապարակվելու են Ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը հրապարակել է որոշում, համաձայն որի ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը Նիդերլանդներում կարող է հետաձգվել այն դեպքերում, երբ ուշացվել է ԱԱՀ-ի հետ վերադարձը ԵՄ այլ անդամ-պետությունում: Այդ հետաձգումը կարող է տրամադրվել է հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
  • Հարկ վճարողը ներկայացրել է ԱԱՀ-ի վերադրաձման դիմում ԵՄ անդամ-պետության այլ հարկային մարմին և ներկայացնում է ապացույցներ այդպիսի վերադարձման համար դիմելու վերաբերյալ,
  • Հարկ վճարողը ապացուցում է, որ ԱԱՀ-ի չվճարումը պայմանավորված է ԱԱՀ-ի վերադարձի չստացման անբավարար միջոցներով,
  • Հարկ վճարողը գրավոր հավաստում է, որ ԱԱՀ-ի վերադարձը ստանալուն պես կվճարի հետաձգված ԱԱՀ-ի գումարը, և եթե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը ավելի մեծ է ետ վերադարձման ենթական գումարից, հարկ վճարողը նաև կվճարի այդ տարբերությունը:
Հարկային մարմնի ներկայացուցիչը կարող է նաև պահանջել, որպեսզի հարկ վճարողը ներկայացնի երաշխիքներ մինչև վճարման պարտավորության հետաձգումը:

   
OECD
Հարկային և քրեական համաժողով Օսլոյում


2011 թվականի մարտի 21-ից 23-ը Օսլոյում տեղի է ունեցել առաջին միջազգային հարկային և քրեական հարցերով համաժողովը, որը կազմակերպվել էր OECD-ի և Նորվեգիայի կառավարության կողմից: Համաժողովին մասնակցում էին OECD-ի, միջազգային այլ կազմակերպությունների, տարբեր երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հետաքրքրված կողմեր:
Համաժողովի շրջանակներում նախատեսվել է.
  • Հաստատել համաշխարհային երկխոսություն միջկազմակերպական մակարդակում առավել պայքարելու ֆինանսական հանցագործությունների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ:
  • Համաժողովի ընթացքում քննարկաված հարցերի անհապաղ իրագործում, որոնք ուղղված են լինելու.
            - միջկազմակերպական համագործակցության բարելավմանը` վերհանելով համագործակցության տարբեր մոդելներ, դրանց առավելություններն ու
              թերությունները` զարգացնելով լավագույն կիրառելի չափանիշները, և մասամբ կենտրոնանալով հարկային վարչարարության տեսանկյունից
              հավաքագրումների վրա:
           - միջազգային համագործակցության մեխանիզմների կիրառման բարելավում` ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում
              ստեղծելով միջազգային համագործակցության կարևոր մոտեցումների և գործիքներին շտեմարան:


ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ուժի մեջ են մտել ԱԱՀ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները

2011թ. ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել ԱԱՀ-ի մասին օրենքում կատարված մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք տպագրվել են 2011թ. մարտի 8-ի պաշտոնական տեղեկագրում: Այդ փոփոխություններն են.
Փոխադարձ մեխանիզմի ընդլայնում
Փոխադարձ մեխանիզմի շրջանակները ընդլայնվելու են` այն տարածելով նաև որոշակի ներքին մատակարարումների վրա: Այդ մեխանիզմի ներքո մատակարարը կարող է ԱԱՀ-ի հաշվարկման պարտավորությունը տեղափոխել դեպի գնորդը, որն, իր հերթին, պետք է հաշվի առնի այդ ԱԱՀ-ն իր հաշվարկում և որտեղ կիրառելի է նվազեցնի այդ ԱԱՀ նույն հաշվարկում: Այդ մեխանիզմը կարող է կիրառվել թափոնների, վառելիքի և յուղերի և այլի տեղական մատակարարման դեպքերի վրա:
Մշակութային և նմանատիպ ծառայությունների մատուցման վայրը
Մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, գիտության ոլորտներում մատուցվող ծառայությունների մատուցման վայրը ծառայություններ ստացող անձի գտնվելու վայրն է: Չնայած, ծառայությունները, որոնք կապված են այդ միջոցառումների իրականացման հետ, հարկվում են այն վայրում, որտեղ այդ միջոցառումները իրականացվելու են:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է ուղղակի հարկերի բարեփոխման ծրագիր
2011թ. մարտի 18-ին Ֆինանսների նախարարությունը իր ինտերնետային կայքում ներկայացրել է ուղղակի հարկերի գծով նախատեսվող բարեփոխումների ծրագիրը, որը նախատեսվում է կիրառել 2013թ. հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունը մտադրված է օրենսդրական փոփոխությունների փաթեթը կառավարության քննարկմանը ներկայացնել մինչև 2011թ. հունիսի 30-ը:
Բարեփոխմամբ նախատեսվում է, նախևառաջ, ներդնել «one-stop-shop» ռեժիմը բոլոր հարկատեսակների, մաքսային վճարների և սոցիալական ապահովագրության ու կյանքի ապահովագրության վճարների գծով: Միաժամանակ, նախատեսվում է իրականացնել նաև հետևյալ փոփոխությունները.
Անհատական եկամտահարկ
  • 19% անհատական եկամտահարկի դրույքաչափ    6.5% սոցիալական ապահովագրության դրույքաչափ` կիրառելի անհատների նկատմամբ
  • 6.5% կյանքի ապահովագրության վճարի դրույքաչափ` կիրառելի անհատների նկատմամբ
  • գործատուի կողմից վճարվող կյանքի ապահովագրության և սոցիալական ապահովագրության վճարները փոխարինվելու են 32% դրույքաչափով հարկով, որը գանձվելու է ամբողջությամբ աշխատավարձից:
  • անհատական եկամտահարկի, սոցիալական ապահովագրության և կյանքի ապահովագրության վճարների հարկային բազաների ներդաշնակեցում:
  •  նախատեսված հարկային արտոնությունների վերացում այն անձանց նկատմամբ, որոնց ամսեկան եկամուտը չորս անգամ գերազանցում է միջին ամսեկան աշխատավարձը:
Այլ փոփոխություններ
Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վիճակախախերի համար կիրառելի հարկային ռեժիմներում, ինչպես նաև նվիրատվության և ժառանգության հարկերը աստիճանաբար փոխարինել եկամտահարկով:

ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ֆիանասների նախարարությունը պարզաբանել է ռոյալթիների հարկումը

Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ ծրագրային ապահովման նկատմամբ տրամադրված ոչ բացառիկ իրավունքների տրամադրման համար արտասահմանյան կազմակերպությանը վճարված ռոյալթիները ենթակա են հարկման 20% աղբյուրի մոտ հարկով: Չնայած, կոնկրետ տարածքում արտադրանքի տարածման համար իրավունքի (առանց բազմացման, փոփոխման կամ ադապտացման իրավունքի) տրամադրման համար կատարվող վճարումները դիտարկվում են որպես ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ և Ռուսաստանում հարկման ենթակա չեն, քանի որ չի համարվում, որ գործունեություն չի իրականացվում մշտական հաստատության միջոցով:

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է կիպրական ընկերության պատկանող` Ռուսաստանում գտնվող անշարժ գույքի և դրանից ստացված եկամուտների հարկման հարցը: Համաձայն հարկերի և տուրքերի նախարարության 28.03.2003թ. որոշման Ռուսաստանում սեփականություն ունենալն ինքնին չի նշանակում մշատական հաստատություն, միայն այդպիսի անշարժ գույքի օգտագործումը ձեռնարկատիրական նպատակներով կարող է հանգեցնել մշտական հաստատությանը: Եթե արտասահմանյան ընկերությունը պարբերաբար վարձակա¬լու¬թյամբ է տրամադրում անշարժ գույքը, որոնում է վարձակալներ, կքնում, երկարաձգում կամ փոփոխում է վարձակալական պայմանագրերը, ապա այդպիսի գործողությունները կարող են հանգեցնել մշտական հաստատությանը Ռուսաստանում:
Նախարարությունը եզրակացրեց, որ արտասահմանյան ընկերության կողմից Ռուսաստանում գտնվող անշարժ գույքի վարձակալությամբ տրամադրելը դիտարկվում է որպես գործողություն, որը հանգեցնում է մշտական հաստատության առաջացմանը Ռուսաստանում: Այդ գործողությունից ստացվող ռենտային եկամուտը դիտարկվում է որպես “ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ” և ենթակա է հարկման Ռուսաստանի և Կիպրոսի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայանգրին համապատասխան: