v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 4Կազմակերպությունը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում: 2012թ.-ի հուլիսին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում: 2013թ.-ի հունվար ամսին հնարավոր է արդյոք իրականացնել ակցիզային դրոշմանիշների ստուգում: Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` բարձր ռիսկայնության խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգում կարող է իրականացվել ոչ հաճախ, քան տարին 1 անգամ: Սակայն նույն հոդվածի 3.1-րդ մասի համաձայն` այդ սահմանափակումը չի տարածվում ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների վրա:
 Հոդված 4Սուրճ արտադրող ընկերությունը 2012թ.-ին չի ներկայացրել 3-րդ և 4-րդ եռամսյակների ֆիզիկական ծավալների հաշվետվությունը: Կարող է արդյոք դա հիմք հանդիսանալ 2013թ.-ին այդ կազմակերպությունում ստուգում իրականացնելու համար: Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի, եթե տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ, ապա նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետային սահմանափակումները կիրառելի չեն:
 Հոդված 4Կազմակերպությունում մեկ տարվա ընթացքում քանի անգամ կարող է չափագրում կատարվել: Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 5-րդ կետի տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը: 
 Հոդված 11Ինչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը  Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, ըստ որի Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան:
 Հոդված 2.1Ինչ չափանիշների հիման վրա են տնտեսվարող սուբյեկտները դասակարգվում ըստ ռիսկայնության խմբերի:  Անհրաժեշտ  է  ղեկավարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի N 1636-Ն որոշման դրույթներով:

 Հոդված 3Կարող է արդյոք հարկային տեսուչը բացի ստուգման հանձնարարագրում նշված ստուգմանն անհրաժեշտ փաստաթղթից պահանջել նաև այլ փաստաթղթեր, օրինակ` առաքման գիրք :  Առաջարկվեց ղեկավարվել  2000 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի  «թ» կետի դրույթներով, համաձայն որի` ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): Միաժամանակ, օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի համաձայն ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն, մասնավորապես, պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

 Հոդված 7 Կազմակերպությունում չափագրում իրականացնելիս հարկային մարմինը իրավունք ունի պահանջել փաստաթղթեր թե ոչ: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով, ըստ որի ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին:
 Հոդված 2.1 Ստուգումների հրատարակված ցանկում չեն նշված թե ով ինչ ռիսկային գոտում է:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը հրապարակման ենթակա չէ:
 Հոդված 2.1 Ոնց իմանալ կոնկրետ կազմակերպության ռիսկայնությունը ըստ հարկային մարմնի դասակարգման:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը հրապարակման ենթակա չէ:
 Հոդված 5 Կարո՞ղ է արդյոք տնտեսվարող սուբյեկտի խնդրանքով իրականացվել վերստուգում: Համաձայն <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքը կարող է հիմք հանդիսանալ վերստուգում իրականացնելու համար:
Նախորդը12Հաջորդը