v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 3Անձնավորված հաշվարկը ինչ է իրենից ներկայացնում: «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անձնավորված հաշվարկը` ՀՀ կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ է` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված` եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված` անձնավորված (պարզեցված) հաշվարկներ:
 Հոդված 19Գրանցման հայտում սոցիալական քարտի համարն է լրացրել, արդյոք դա սխալ է, և որն է հանրային ծառայությունների համարանիշը: «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ  օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվում են նույնականացման քարտերում դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս:
 Հոդված 19Գրանցման հայտում նշված կուտակային վճարների դադարման դիմումը ինչ է իրենից ներկայացնում:
Գրանցման հայտի 26-րդ տողում ըստ անհրաժեշտության մուտքագրվում կամ օրացույցի օգնությամբ նշվում է, երբ է աշխատողը ներկայացրել դիմում կուտակային վճարները դադարեցնելու մասին: Այս տողը փաստաթղթում դառնում է ակտիվ անձի 63 տարին լրացած լինելու դեպքում: