v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 6Էլեկտրոնային կրիչների ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել լիազոր մարմին: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 01.11.2012թ «Մագնիսկան, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրության և ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N1371-Ն որոշմամբ, մասնավորապես կարգի  2-րդ, 5-րդ և 6-րդ կետի դրույթներով, համաձայն որի` ՀՀ տարածք կրիչներ ներմուծելու համար կրիչներ ներմուծող սուբյեկտը ներկայացնում եմ դիմում,  դիմումին կից ներկայացնելով տվյալ կրիչներն արտադրողի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ հեղինակային պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի պատճենը կամ հեղինակային իրավունքին վերաբերող համապատասխան քաղվածք պայմանագրից:
 Հոդված 7Էլեկտրոնային կրիչների ներմուծման դեպքում ապրանքների դրոշմավորումը որտեղ է իրականացվում: Անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով, համաձայն որի` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծվող կրիչների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, կամ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: