v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 5Նույն հասցեում միաժամանակ արտոնագրային և շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է արդյոք առանձին գործունեության տեսակների համար տարբեր ՀԴՄ-ներ կիրառել, եթե վճարումը կատարվում է նույն վայրում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ՀԴՄ-ն տեղադրվում է առևտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Հետևաբար, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, առանձին ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ, եթե կազմակերպությունը կարողանում է բաժիններով առանձնացել  գործունեության տարբեր տեսակներից ստացված եկամուտները:
 Հոդված 3Հյուպատոսական հիմնարկները պարտավոր են հդմ կիրառել: Անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի օրենքի գործողությունը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:
 Հոդված 5,6Գործունեությունը դադարեցնելու դեպքում ՀԴՄ անհրաժեշտ է արդյոք գրանցումից հանել: ԵՎ ինչ է անհրաժեշտ դրա համար: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2004թ.-ի N 1325 որոշման 10-րդ կետով, ըստ որի Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն:
 Հոդված 4Ա/Ձ-ն նույն հասցեում միաժամանակ իրականացնում է տեխնիկական սպասարկում (արտոնագրային վճարող հարկվող) և ավտոպահեստամասերի վաճառք (շրջանառության հարկով հարկվող): 1 ՀԴՄ կարող է օգտագործել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:  Ընդ որում միաժամանակ արտոնագրային և շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:
 Հոդված 5,6Կազմակերպությունում հսկիչ գնում է իրականացվել, այնուհետև գնված ապրանքները վերադարձվել են: Ի՞նչ ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել ՀԴՄ-ով: Համաձայն ՀՀ Կառավարության 2004թ.-ի N 1325-Ն որոշման  20.1 կետի, ըստ որի ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:
 Հոդված 7Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը 2013թ. մարտի 12-ին դարձել է ԱԱՀ վճարող: Մարտ ամսվա համար ՀԴՄ-ով իրականացրած դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառի շրջանառության հաշվարկի մեջ, թե առանձին տեղեկություններ ներկայացնի:  ՀՀ կառավարության 14.04.2011թ. N511 որոշման 2.2 կետի համաձայն այն դեպքերում, երբ եռամսյակի ընթացքում հարկ վճարողը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող, ապա այդ եռամսյակի մինչև շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու օրը ներառող ամիսների համար (ներառյալ տվյալ ամսվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում հարկ վճարողը չի համարվել շրջանառության հարկ վճարող) յուրաքանչյուր ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողները ներկայացնում են շրջանառության հարկի հաշվարկի, իսկ դադարելու օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար՝ ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության մեջ:
  Հոդված 4Կուտակային քարտերի միջոցով վաճառք իրականացնելիս ՀԴՄ կտրոնը պարտադիր է արդյոք: Անհրաժեշտ  է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 2011թվականի N 36 պաշտոնական պարզաբանմամբ, ըտս որի «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարային քարտերի միջոցով կամ դրանցից տարբերվող այլ քարտերի միջոցով (օրինակ` «Նվեր» քարտ, «Կուտակային» քարտ և այլն) իրականացված դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է:
 Հոդված 4 6մ2 տարածք ունեցող կրպակում առևտրային գործունեություն իրականացնելիս ՀԴՄ կիրառումը պարտադիր է արդյոք: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին»ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) 10մ2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեությյան համար:
 Հոդված 4 Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դեպքում կարող է արդյոք ՀԴՄ չկիրառել: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ ենթակետի, ըստ որի կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի մասով:
 Հոդված 3 Ապահովագրական գործունեության համար պարտադիր է արդյոք ՀԴՄ կիրառումը: Անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, ըստ որի օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
Նախորդը12345Հաջորդը