v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 3Գյուղատնտեսական արտադրանք արտադրող շրջանառության հարկ վճարողի համար նվազեցվող եկամուտ է արդյոք գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամուտները: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի  3-րդ  հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողների համար նույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
 Հոդված 5Շրջանառության հարկ վճարողը արդյոք կդադարի այդպիսին համարվել, եթե թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում: «Շրջանառության հարկի մասին»  ՀՀ օրենքի  5-րդ  հոդվածի 6-րդ կետի համաձայն շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե` շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում մեկ օրացուցային տարվա ընթացքում թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման երրորդ դեպք:
 Հոդված 11Եթե շրջանառության հարկ վճարողը հայաստանյան աղբյուրներից եկամուտ է վճարում ոչ ռեզիդենտին, պարտավորություն ունի արդյոք դրանցից հարկերը հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի  11-րդ  հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ շրջանառության հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում  ոչ ռեզիդենտներին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման կարգը (այդ թվում` որպես հարկային գործակալ):
 Հոդված 14Շրջանառության հարկ վճարողի կողմից շրջանառության հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում ինչ պատասխանատվություն է կիրառվում: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի  14-րդ  հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
 Հոդված 14Շրջանառության հարկ վճարողի կողմից շրջանառության հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունները ինչ ժամկետում պետք է վճարվի պետական բյուջե: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի  14-րդ  հոդվածի 4-րդ մասի համաձայն շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում  հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
 Հոդված 7Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկը վճարողը շրջանառության հարկի գումարից կարող է նվազեցնել վաճառքի նպատակող ձեռք բերված ապրանքների արժեքի 4 տոկոսը, եթե ձեռքբերումը հիմնավորված է միայն հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնով: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ՝ անուղղակի հարկերը) 4 տոկոսը կազմող գումարի չափով:
 Հոդված 7Երկրորդային հումքի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի համար շրջանառության հարկի ինչ դրույքաչափ է սահմանված 2016թ.-ից սկսած: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը և նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգը չեն տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով:
 Հոդված 4Մազաբուժական գործունեությունը որ հարկատեսակով է հարկվում. Արտոնագրային վճարներով թե շրջանառության հարկով: Արտոնագրային վճար վճարողներ են հանդիսանում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 1 և հավելված 7-ով (սահմանված) ներկայացված գործունեության տեսակները: Նշված գործունեությունը վերոնշյալ օրենքում ներառված չէ, ուստի հարկվում է շրջանառության հարկով, եթե տվյալ գործունեություն իրականացնող անձը բավարարում է շրջանառության հարկ վճարող համարվելու՝ օրենքով սահմանված պայմաններին: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով եթե բավարավրում են այդ օրենքով ներկայացված պահանջներին:
 Հոդված 11Ա/Ձ-ն միաժամանակ իրականացնում է արտոնագրային և շրջանառության հարկով հարկվող գործունեություն: Շրջանառության հարկով հարկվող գործունեության մասով հաշվարկված 11%-ը պետք է ներառել եկամտային հարկի ամփոփ հաշվարկում: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն շրջանառության հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: