v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 6 Վարձու աշխատողը, ով օրենքով սահմանված կարգով հանդիսանում է սոցիալական վճար կատարող, գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Տվյալ դեպքում, արդյոք առաջանում է սոցիալական վճար կատարելու պարտավորություն: Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ  hոդվածի  10-րդ մասի գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:
 Հոդված 81Վարձու աշխատողը, ով ծնվել է 1996թ-ին, օրենքով սահմանված կարգով հանդիսանում է սոցիալական վճար կատարող: Տվյալ դեպքում սոցիալական վճարի հաշվարկման ինչ առանձնահատկություն է սահմանված: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:
 Հոդված 5Եթե սոցիալական վճար վճարող հանդիսացող վարձու աշխատողը միաժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ է մատուցում, արդյոք պայմանագրային եկամուտներից հաշվարկվում է սոցիալական վճար:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-մասի համաձայն՝  սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են` աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները: Միաժամանակ, նույն օրենքի 2-րդ հոդվածում բերված են տվյալ օրենքում օգտագործվող հասկացությունները, որին համապատասխան՝ աշխատավարձը դա աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաև պայմանագրային եկամուտն է: 
 Հոդված 6Վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստից արդյոք հաշվարկվում է սոցիալական վճար: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝ աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները: Տվյալ դեպքում, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները չեն հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ:
  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի գործողության ժամկետում վարձու աշխատողներին տրվող աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներից արդյոք սահմանված է սոցիալական վճարի հաշվարկման առանձնահատկություն: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի գործողության ժամկետում  վարձու աշխատողներին տրվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից սոցիալական վճարների հաշվարկման  որևէ առանձնահատկություն չկա սահմանված: Տվյալ դեպքում սոցիալական վճարը անհրաժեշտ է կատարել օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով: