v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 6ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ապրանքներ ներմուծելիս փոխադրման ծախսերը ներառվում են արդյոք ԱԱՀ-ի հարկման բազայում: Ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից բացի ԱԱՀ-ի  հարկման բազայում ներառվում են նաև մինչև ՀՀ պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման ծախսերը:
 Հոդված 6ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ-ի հարկման բազան հաշվարկելիս արտարժույթի վերահաշվարկն ինչպես է կատարվում: Հարկման բազան արտարժույթով արտահայտված լինելու դեպքում հարկման բազան վերահաշվարկվում է ՀՀ դրամով՝ ելնելով ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
 Հոդված 6ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ապրանքներ ներմուծելիս ապրանքների ձեռք բերման համար մինչև պետական սահմանը կատարված կոմիսիոն վճարները ներառվում են արդյոք ԱԱՀ-ի հարկման բազայում: ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ապրանքներ ներմուծելիս ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից բացի հարկման բազայում ներառվում է նաև մինչև ՀՀ պետական սահման ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի
 Հոդված 6ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ծխախոտի արտադրանք ներմուծելիս ինչպես է հաշվարկվում ԱԱՀ-ի հարկման բազան: ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ծխախոտի արտադրանք ներմուծելիս ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:
 Հոդված 7Որն է համարվում ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների հաշվառման օր: ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների հաշվառման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը:
 Հոդված 7ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներն ինչ ժամկետներում պետք է վճարվեն պետական բյուջե: ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ
 Հոդված 8ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի: ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկ վճարողը պարտավոր է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը ու ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
 Հոդված 4ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկման բազա որն է համարվում: ԱԱՀ-ով հարկման բազա (հարկվող շրջանառություն) է համարվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը
 Հոդված 3ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի: ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը,ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը
 Հոդված 4ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված փաստաթղթերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնի: ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված փաստաթղթերը  ներկայացնում է ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:
Նախորդը12Հաջորդը