v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 13.7Որն է համարվում ընտանեկան ձեռնարկատիրություն: «Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.7-ի 1-ին կետի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը(ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը):
 Հոդված 13.7Կարող է արդյոք առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենք 13.7 հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք:
 Հոդված 13.7Գարեջրի ներմուծմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը կարող է արդյոք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հայտարարություն ներկայացնել: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13.7 հոդվածի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել:
 Հոդված 13.13Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից անփաստաթուղթ արտադրանքի և (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքը արձանագրելիս ինչ պատասխանատվություն է կիրառվում: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից անփաստաթուղթ արտադրանքի և (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում:
 Հոդված 13.8Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ինչ ժամկետում կարող է ներկայացնել հարկային մարմին: «Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.8-ի համաձայն՝ օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր  որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
 Հոդված 13.8Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող կազմակերպությունը հունվարի 1-ից մինչև այդ տարվա ավարտը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ինչ ժամկետում կարող է ներկայացնել հարկային մարմին: «Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.8-ի համաձայն՝ օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե մինչև այդ տարվա փետրվարի 20-ը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
 Հոդված 13.10Բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը իր այդ գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջ համար վճարում է արդյոք 5000 դրամ եկամտային հարկ:
Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.10-ի 1-ին մասի՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: 
Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչև եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
 Հոդված 13.10Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվողի կողմից ընտանեկան ձեռնարկատիրության մասով ներմուծվել են ապրանքներ, ԱԱՀ-ի վճարման պարտավորությում կունենա արդյոք սուբյեկտը: ՀՀ ֆինանսների նախարարի 23 հունվարի 2015 թ. N3 պաշտոնական պարզաբանման համաձայն` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվողների կողմից ընտանեկան ձեռնարկատիրության մասով ապրանքների ներմուծման դեպքում կիրառելի են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որի` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից:
 Հոդված 13.9Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը որպես այդպիսին համարվելուց դադարելու նպատակով ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, սակայն հետագայում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության մեջ նշված ժամկետից ավելի վաղ ժամկետում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարել է համարվել որպես այդպիսին «Հարկերի մասին»ՀՀ օրենքով սահմանված փաստերի ի հայտ գալու հիմքով, կարող է արդյոք սուբյեկտը շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող: ՀՀ ֆինանսների նախարարի 23 հունվարի 2015 թ. N2 պաշտոնական պարզաբանման համաձայն` եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը որպես այդպիսին համարվելուց դադարելու նպատակով ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, սակայն հետագայում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության մեջ նշված ժամկետից ավելի վաղ ժամկետում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարել է համարվել որպես այդպիսին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածով սահմանված փաստերն ի հայտ գալու հիմքով, ապա «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում անձը կարող է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նոր հայտարարություն և համարվել շրջանառության հարկ վճարող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածով սահմանված փաստերը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը, եթե չի լրացել այդ փաստերը տեղի ունենալու օրվան հաջորդող 20-րդ օրը:
 Հոդված 16.2Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում եկամտային հարկի ամփոփ հաշվարկը ներկայացնելիս իրավանախորդ կազմակերպությանն է այն վերաբերում, թե իրավահաջորդ կազմակերպությանը:
«Հարկերի  մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի համաձայն`հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետներից: 
Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի  համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը դեռ չի ավարտվել: