v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
  Եթե կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում, իրականացնում է բեռնափոխադրում Ռուսաստանից Վրաստան, արդյոք այն կհամարվի հաստատագրված վճարով հարկվող գործունեություն: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաստատագրված վճարով հարկման ենթակա է ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից իրականացվող բեռնափոխադրումը:
 Հոդված 7 Եթե բեռնափոխադրման համար կիսամյակային ելակետային տվյալները ներկայացվել են, սակայն դեկտեմբեր ամսին մեկ մեքենա չի աշխատելու ինչպես կարելի է այն դադարեցնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.02.2011թ. N50-Ն հրամանով:
 Հոդված 16Եթե սահմանային չափը գերազանցել է վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարները կարելի է արդյոք փոխանցել շահութահարկի պարտավորության հաշվին:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:

 Հոդված 13 Երբ պետք է ներկայացնի հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունները ներկայացվում են մինչև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելը,  իսկ այդ հայտարությունների պարտադիր ներկայացման  համար ժամկետներ սահմանված են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
 Հոդված 13 Հաստատագրված վճարով գործունեությունը վերսկսելու համար դիմումի ձև կա արդյոք սահմանված: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.02.2011 թ. «Հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին»   N50-Ն  հրամանի դրույթներով:
 Հոդված 4 Ա/Ձ զբաղվել է բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ: Ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Բացառապես հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ-ի հաշվարկներ, իրենց գործունեության վերաբերյալ եկամտահարկի հաշվարկ չեն ներկայացնում, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև որպես գործակալ (գործատու) հանդես գալու դեպքում պետք է ներկայացնեն համապատասխան հաշվարկներ:
 Հոդված 13Հաստատագրված վճարով հարկվող գուրծունեության ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը դեկտեմբեր ամսվա փոխարեն հունվար ամսին ներկայացնելու դեպքում ինչ վարչական պատասխանատվություն է սահմանված:  «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»: ՀՀ օրենսգրքի 169.1հոդվածի համաձայն`Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` 
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: 

 Հոդված 79Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը նախկինում որոշվել է ելակետային տվյալի 4000000-ապատիկի չափսով: Այժմ որևէ փոփոխություն տեղի ունեցել է:  «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն`խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշում է ելակետային տվյալի 5000000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
 Հոդված 7Ավտոքարշակով ավտոմեքենաների տեղափոխման գործունեությունը ինչ կարգով պետք է հարկվի:  Ավտոքարշակի (тяагач) միջոցով իրականացվող գործունեությունը հաստատագրված վճարով հարկվող գործունեություն է: Եթե հարցը վերաբերվում է էվակուատորի մի միջոցով իրականացվող գործունեությանը, ապա վերջինս ենթակա է  հարկման ընդհանուր համակարգով (ավելացված արժեքի հարկ և (կամ) շահութահարկ (եկամտահարկ) 
 Հոդված 86.2Բուքմեյքերական գրասեյակի գործունեությունը արդյոք հաստատագրված վճար վճարող է հանդիսանում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված  վճարների մասին»  ՀՀ  օրենքի   86.2 հոդվածի դրույթներով`Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) տոտալիզատորի կազմակերպիչները.
գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:
Նախորդը12Հաջորդը