v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 6Կազմակերպությունները պետական գրանցում ստանալուց հետո պետք է արդյոք դիմեն հարկային մարմին հաշվառման համար:  Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցումը (հաշվառումը) իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և «Կազմակերպություններին և ֆիզ. անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքների դրույթների համաձայն: Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է պետական գրանցման համարը և  միաժամանակ գրանցման վայրի հարկային մարմնի կողմից տրամադրած հարկային հաշվառման համարը (ՀՎՀՀ):
 Հոդված 8ԱՁ գրանցվելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:  Տրամադրվեց տեղեկատվություն` ԱՁ գրանցվելու համար անհրաժեշտ է` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման համար դիմում, անձնագրի և սոց քարտի պատճեները, գունավոր լուսանկար 3x4 չափի,պետական տուրքի անդորրագիր` 3000 դրամ 900005160750 հաշվեհամարին:
 Հոդված 9Եթե կազմակերպության տնօրենը փոխվել է, երբ պետք է այդ մասով տեղեկությունը ներկայացնել հարկային տեսչություն:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
 Հոդված 9Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հարկային մարմնին տեղյակ պահել:  Առաջարկվել է ղեկավարվել «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, ըստ որի կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող  ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
 Հոդված 9 Կազմակերպությունում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն: Ե՞րբ պետք է փոփոխության մասին տեղյակ պահել հարկային մարմնին:
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենք 9-րդ հոդվածի, կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:
 Հոդված 3 Օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը /3-րդ հոդված/ տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
 Հոդված 7 Անհատ ձեռնարկատերը հաշվառված է Թալինի ՏՀՏ-ում, սակայն գործունեություն է իրականացնում Երևանում: Հնարավո՞ր է ԱՁ հաշվառման հարկային գործը տեղափոխվի Երևան քաղաքի համապատասխան հարկային տեսչություն:
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե 1) կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) և գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց 2) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում /«Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված 4-րդ կետ/: