v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 2«Դրամարկղային գործառնությունների մասին » ՀՀ օրենքը տարածվում է արդյոք գրավատների վրա: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Այն չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
 Հոդված 6Կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից նույն ամսաթվով կատարել է 2 հդմ կտրոններով ձեռքբերում, որոնց արժեքները 150000 և 200000 դրամ են: Սա կհամարվի արդյոք «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի սահմանափակումների խախտում:
«Դրամարկղային գործառնությունների մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300000 դրամ է:
 Հոդված 6Կազմակերպությունը հողատարածք է վաճառել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին, որի արժեքը գերազանցում է 3 մլն դրամը: Վճարումը կանխիկ ընդունելու դեպքում դա կհամարվի արդյոք «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի սահմանափակումների խախտում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ 27.02.2012թ. N8 Պաշտոնական պարզաբանման 7-րդ կետի համաձայն օրենքի 6-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով սահմանված սահմանափակումները չկիրառելու բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և (կամ) աշխատանքներ կատարող հարկ վճարողների կողմից ընդունվող վճարումներին վերաբերող փաստաթղթերով հիմնավորվում է, որ միանվագ գործարքի մասով մինչև 3 միլիոն դրամի չափով վճարումներն ընդունվել են`
1) մանրածախ առևտրի օբյեկտում կամ ծառայությունների մատուցման օբյեկտում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, կամ
2) մանրածախ առևտրի կամ ծառայությունների մատուցման օբյեկտ չհանդիսացող գործունեության վայրերում` ֆիզիկական անձից, ինչը հիմնավորվում է քաղաքացու անունով դուրսգրված հաշվարկային փաստաթղթով:
 Հոդված 6ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից մեքենա գնելու դեպքում կազմակերպությունը կարող է արդյոք կանխիկ վճարել 4 մլն դրամ: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն սահմանափակումները չեն տարածվում  ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների վրա:
 Հոդված 6ֆիզիկական անձից ընդունվող 3 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող կանխիկ գումարը հաշվարկվում է արդյոք ամսեկան սահմանաչափը հաշվարկելիս: Համաձայն  2012թ.-ի N 8 պաշտոնական պարզաբանման 4-րդ կետի` եթե հարկ վճարողի կողմից խախտվել են ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի օրենքով սահմանված առավելագույն չափերը, ապա տվյալ ամսվա համար ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի ամսական առավելագույն չափի խախտման գումարը որոշվում է առանց հաշվի առնելու միանվագ այն գործարքների մասով վճարած գումարները, որոնց մասով խախտվել են միանվագ գործարքների մասով օրենքով սահմանված առավելագույն չափերը:
 Հոդված 6Միանվագ գործարքի համար Ա/Ձ-ից 300 000 դրամից ավելի գումար ընդունելու դեպքում իրավաբանական անձի համար խախտում է, թե ոչ: Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, ըստ որի կանխիկ դրամով վճարումների ընդունման նկատմամբ՝ մասնավորապես միանվագ գործարքների դեպքում,  սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)` 01.01.2012թ.՝ 300 հազար դրամ:
 Հոդված 6Մեկ գործարքի դիմաց 300 հազար դրամը գերազանցող գումարը մաս մաս կանխիկ վճարելու դեպքում կհամարվի արդյոք դրամարկղային գործառնությունների խախտում: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ի մասի «ա» ենթակետի համաձայն ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հոդվածով սահմանված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները: Հետևաբար, եթե միանվագ գործարքի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը և վճարումը կատարվում է մաս-մաս կանխիկ դրամով, ապա համարվում է դրամարկղային գործառնությաունների մասին օրենսդրության պահանջի խախտում և կիրառվում է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:
  Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը պետք է վարեն արդյոք դրամարկղի գիրք: Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա: Շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասի» ՀՀ օրենքի դրույթները չեն կիրառվում և նրանք չպետք է վարեն դրամարկղի գիրք:
 Հոդված 6Կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրի հիման վրա իրականացնում է ավիատոմսերի առք ու վաճառք: Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները տարածվում են արդյոք վերջնական գնորդներից ընդունվող կանխիկ վճարումների վրա: ՀՀ ԿԱ ՊԵԿ 27.02.2012թ. N8 Պաշտոնական պարզաբանման 10-րդ կետի համաձայն կոմիսիայի, գործակալության կամ հանձնարարության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով` օրենքի 6-րդ հոդվածով սահմանված առավելագույն չափերը կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի համար կիրառելի չեն ապրանքների վերջնական գնորդներից կամ ծառայությունների վերջնական ստացողներից ընդունվող վճարումների նկատմամբ:
 Հոդված 1Կազմակերպության առհաշիվ անձը ՀՀ տարածքից դուրս իրականացնում է կանխիկ դրամական գործառնություններ: 6-րդ հոդվածի սահմանափակումները տարածվում են վճարվող գումարների վրա: «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
Նախորդը12345Հաջորդը