v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 7 Ինչպես է հաշվարկվում մարդատար ավտոմեքենաների համար գույքահարկը 140 ձիաուժի դեպքում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով, որի համաձայն` մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ: Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Միաժամանակ, երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
 Հոդված 6Շենք շինությունների գույքահարկի դրույքաչափը որքան է սահմանված: Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով:
 Հոդված 15 Ազատվում են արդյոք զին ծառայողները գույքահարկի պարտավորություններից: Առաջարկվեց ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով` համաձայն որի, ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:
 Հոդված 13Երբ են ֆիզ.անձինք տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարում:  Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի` ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: 
 Հոդված 9Գույքահարկի կիսամյակային հաշվարկը երբ և ուր պետք է ներկայացնել:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):
 Հոդված 13Գույքահարկի վճարման ժամկետը երբ է սահմանված:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն`
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
 Հոդված 9Հնարավոր է արդյոք գույքահարկը մաս-մաս վճարել:  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ հետևյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
 Հոդված 8Ֆիզ. անձը իրեն սեփականության իրավունքով պատկանող մեքնան 2 տարի առաջ վաճառել է, սակայն սահմանված կարգով անվանափոխություն չի կատարել և մեքենան հաշվառումից չի հանել: Ներկա պահին թաղապետարանից ծանուցում է ստացել գույքահարկի չկատարված պարտավորությունների վերաբերյալ: Արդյոք նախկին սեփականատերը պետք է մարի տվյալ պարտավորությունը:  «Գույքհարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 23.06.2003թ. N03/17-Ն հրամանով հաստատված հրահանգի 1-ին կետին համապատասխան մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է օրենքով սահմանված չափով և ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
 Հոդված 8Փոխադրամիջոցի պետհամարանիշը 2011թ. հունիսին հանձնել է համապատասխան լիազոր մարմնին, ցանկանում է ճշտել արդյոք հաշվարկվելու է Գուքահարկը 2012 թվականից:  «Գույքհարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 23.06.2003թ. N03/17-Ն հրամանով հաստատված հրահանգի 1-ին կետին համապատասխան մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է օրենքով սահմանված չափով և ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
 Հոդված 8Ա/Ձ ունի գույք որի համար ավելի քան 10 տարի չի կատարել հարկային պարտավորությունները: Արդյոք կա վաղեմության ժամկետ կապված գույքահարկի հետ:  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան, հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Նախորդը12Հաջորդը