v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հավելված 8Եթե տաքսի ծառայությունն իրականացվում է մի քանի բնակավայրերում, ապա ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 11-րդ կետի դրույթներով, որի համաձայն` միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:
 Հավելված 8Կազմակերպությունը առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք է իրականացնում: Վաճառքի իրականացման մասով, որ դեպքում կարող է կազմակերպությունը համարվել արտոնագրային վճար վճարող: Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի,  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:
 Հավելված 7Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի օտարման գործարքների մասով հարկ վճարողը շարունակում է հանդիսանալ արտոնագրային վճար վճարող: 07.07.2014թ. ՀՀ Ֆինանսների «Ավտոտեխսպասարկման կայանների(կետերի) գործունեությունից արտոնագրային վճարի հաշվարկման վերաբերյալ» N2 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի և պարագաների (նյութերի) օտարման գործարքների մասով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն և այդ մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հաշվարկվում և վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ  օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով:
 Հավելված 8Անշարժ գույքի գործակալության արտոնագրային վճարի հաշվարկման համար որն է համարվում ելակետային տվյալ: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 13-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն` արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են` անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը:
 Հավելված 8 Արդյոք մատնահարդարումը մտնում է վարսավիրական ծառայությունների մեջ և հարկվում է արտոնագրային վճարով: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետով:
  Արդյոք ավտոլվացման գործունեությունը հարկվում է արտոնագրային վճարով: Անհրաժեշտ է ղեկավարվել 14.09.2012թ. N 25 ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով, որի համաձայն`  ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009 թ-ի  «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված` Տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի 45.20.1 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը և այլն:
 Հավելված 8 Եթե տվյալ ամսվա համար արտոնագրային վճարը վճարվել է, սակայն դիմումը ներկայացվել է 5 օր հետո, արդյոք վճարման օրվանից արտոնագիրը համարվում է տրամադրված: Անհրաժեշտ է ղեկավարվել  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 6-րդ կետի դրույթներով, որի համաձայն` հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
 Հավելված 8 Եթե հանրային սննդի օբյեկտը վարձով է տրամադրվում, ապա ով է հանդիսանում արտոնագրային վճար վճարող: Անհրաժեշտ է ղեկավարվել  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 1-րդ կետի դրույթներով, որի համաձայն` անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:
 Հավելված 8 Կարելի է արդյոք 4 հաջորդական ամիսներին ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնելու համար արտոնագիր վերցնել: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով, որի համաձայն արտոնագրային վճարով հարկվող ժամանակահատված է համարվում տարվա ընթացում ընտրված ցանկացած ամիսը կամ հաջորդական ամիսների հանրագումարը, բայց ոչ ավելի քան  տասներկուամսյա ժամանակահատվածը:
 Հավելված 8 Եթե ԱՁ-ն թաղապետարանի հետ պայմանագրի հիման վրա իրականացնում է ավտոկանգառների գործունեություն, արդյոք տվյալ գործունեությունը գտնվում է ընդհանուր հարկման դաշտում: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում ավտոկանգառների գործունեությունը, որի համար արտոնագրային  վճարը հաշվարկվում  և վճարվում է N8 հավելվածով սահմանված կարգով: