v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 7ՀՀ տարածքում աշխատավարձը արտարժույթով վճարելու դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանված : «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009թ. N5 պաշտոնական պարզաբանման համաձայն արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես  աշխատավարձի վճարում ՀՀ դրամով ) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):
 Հոդված 7Հնարավոր է արդյոք փոխառությունը ստանալ արտարժույթով: Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5.1 մասի  Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:
 Հոդված 6Կազմակերպությունը կարող է արդյոք գնանշում կատարել արտարժույթով:   Անհրաժեշտ  է ղեկավարվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 Հոդված 7Կազմակերպությունը կարող է արդյոք ծառայության մատուցման դիմաց կատարվող անկանխիկ վճարումը իրականացնել արտարժույթով:  Անհրաժեշտ  է  ղեկավարվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով,  ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`
ա) իրավաբանական անձանց միջև.
բ) անհատ ձեռնարկատերերի միջև.
գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:
 Հոդված 9, 10 ՀՀ կազմակերպության և ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև իրականացվող գործարքի համար անկանխիկ վճարումը կարող է արդյոք իրականացվել արտարժույթով: Անհրաժեշտ է ղեկավարվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև  ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 11.10.2005թ. «ՀՀ-ում արժութային արժեքներով գործարքների իրականացման վերաբերյալ» N 3 պարզաբանումով: Միաժամանակ տեղեկացվում է, որ ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող վճարումները արտարժույթով կարող են իրականացվել միայն անկանխիկ ձևով:
 Հոդված 10 Կազմակերպությունը մանրածախ վաճառքի կետում գնորդից արտարժույթով կանխիկ վճարում ընդունելու դեպքում ինչ պատասխանատվության կենթարկվի: ՀՀ-ում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության նորմերը սահմանվում են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով: Միաժամանակ առաջարկվում է հաշվի առնել ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009թ. «Արժությաին կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման մի քանի հարցերի վերաբերյալ» N 5 պաշտոնական պարզաբանմանումը:
 Հոդված 6 Կազմակերպությունը կարո՞ղ է արտարժույթով հաշիվ ապրանքագիր դուրս գրել:
Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև: