v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 8ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի մասով ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար  օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 
 Հոդված 8ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում  ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի: ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասովակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):
 Հոդված 4ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզայինհարկով հարկման բազա որն է համարվում: ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզայինհարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:
 Հոդված 3Ձկան խավիարի ներմուծման դեպքում արդյոք գանձվում է ակցիզային հարկ: Անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը: Ձկան խավիարը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք չէ:
 Հոդված 5Հնարավոր է արդյոք տեղական արտադրության օղին վաճառել սահմանված արժեքի կես գնի չափով: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, որի համաձայն` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
 Հոդված 5Անհատ ձեռնարկատերը խանութի միջոցով իրականացնում է առևտրային գործունեություն: Խանութում վաճառվում է նաև ալկոհոլային խմիչքներ (ԱՏԳԱԱ 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող): Նշված ապրանքների օտարման ինչպիսի՞ նվազագույն գին է սահմանված օրենքով: Համաձայն «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
 Հոդված 3Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը եթե օրենքով սահմանված կարգով անցնում է գրավառուին, ով է կրում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը: Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
 Հոդված 7Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում. 
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին: 
Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:/«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի  հոդված 7/
 Հոդված 3, 8Քսայուղերի ներմուծումը հարկվում է արդյոք ակցիզային հարկով և ինչ ժամկետում է վճարվում ակցիզային հարկը: Անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, համաձայն որոնց քսայուղերի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից գանձվում է ակցիզային հարկ: Ընդ որում,  ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար  օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` ՀՀ կառավարության սահմանած կարգով: 
 Հոդված 3Ընկերությունը կոնյակի սպիրտ է արտադրում և իրացնում: Ինչ դրույքաչափով է ակցիզային հարկի գումարը հաշվարկվում: Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` կոնյակի սպիրտը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք չէ:
Նախորդը123Հաջորդը