v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 43«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստացած անձանց համար արդյոք սահմանված է որևէ սահմանափակում իրացման շրջանառությունը ՀԴՄ-ներով արտացոլելու համար: Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ  օրենքի  43-րդ հոդվածի 3.1 կետի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային   անվանացանկ»  (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստացած անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Նույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում նույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
 Հոդված 32 Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձը ինչ ժամկետում է դիմում լիցենզիայի վերևաձևակերպման համար: Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման  կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի  փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում , հայտ ներկայացնել  լիցենզիայի վերևաձևակերպման համար` կցելով  նշված տեղեկությունները հավաստող  համապատասխան փաստաթղթերը:
 Հոդված 43 Ավտոմեքենաներում գազի բալոնների տեղադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվում: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով: Ոլորտին վերաբերող որոշ հարցեր կանոնակարգված են ՀՀ կառավարության 28.09.2005թ. N2388-Ն որոշմամբ:
 Հոդված 43Առևտրի իրականացման վայրի կազմակերպումը լիցենզավորման ենթակա է, և որքան է պետ.տուրքի գումարը: Առևտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետակն տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.
18.14.1. Երևան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
 Հոդված 8, Հոդված 43 Ֆիզիկական անձը իր խնայողությունները տրամադրում է կազմակերպությանը տոկոսով փոխառության տեսքով: Ֆիզիական անձի գործառնությունը կարող է դիտվել որպես լիցենզավորման ենթակա գործունեություն:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի  8-րդ և 43-րդ հոդվածներով: