v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 5 Օտարերկրյա քաղաքացին արդյոք ունի նպաստի իրավունք: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:
 Հավելված 3Գործատուի` վարձու աշխատողին տրամադրած ժամանակավոր անաշատունակության նպաստները քանի օրում են փոխհատուցվում Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024 որոշման հավելված 3-ով:

 Հոդված 22Եթե անաշխատունակության նպաստի համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կազմում է 15 000 դրամ, արդյոք նպաստը հաշվարկվում է 32500 դրամից: <<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:
 Հոդված 4 Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է բոլոր անաշխատունակության նպաստների գումարները: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, մասնավորապես 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ըստ որի եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն oրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
 Հոդված 22 Եթե վարձու աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձի չափը ինչպես ենք որոշում Անհրաժեշտ է ղեկավարվել «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ Կառավարության 14.07. 2011թ. N 1024-Ն որոշմամբ հաստատված հավելված  2-ի 17-րդ կետով, որոնց համաձայն ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամսյա ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված (հաշվարկված) եկամուտը:
 Հոդված 22 Վարձու աշխատողը աշխատել է 4 ամիս, հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս աշխատած ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը բաժանվում է 4-ի թե 12-ի Անհրաժեշտ է ղեկավարվել «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը
 Հավելված 8 Վարձու աշխատողի երեխան ծննդաբերությունից հետո մահացել է և աշխատողը դեռևս գտնվելով իրեն հասանելիք արձակուրդում ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Հղիության և ծննդաբերության նպաստի վերահաշվարկ կատարվում է թե ոչ և հաշվետվություններում ինչպես ներառել վերահաշվարկից առաջացող գումարները Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման հավելված N 8-ի դրույթներով: Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվությունում ավել վճարված նպաստի հետպահումը ցույց է տրվում աղյուսակ 3-ի 31 տողում: Իսկ այն ամսվա եկամտահարկի եռամսյակային հաշվարկը, որտեղ ներառված է տվյալ նպաստից պահված եկամտահարկի գումարը, անհրաժեշտ է ճշգրտված հաշվարկ ներկայացնել:
 Հոդված 24 Ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար սոց. վճարները բավարար չլինելու դեպքում ինչպես պետք է ստանալ փոխհատուցում: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ կառավարության 14.07.2011թ.  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1024-Ն որոշման հավելված 3-ի 4-րդ կետի համաձայն, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սահմանված կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
 Հոդված 22 Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս նվազագույն շեմ կիրառվում է: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 6-րդ կետով: 
 Հոդված 8 3 ամսից ավելի անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, գործատուն իրավունք ունի վճարելու նպաստ ամբողջ ժամանակաշրջանի համար: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու oրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև oրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
Prev123Next