v

#
Հոդված
Հարց
Պատասխան
 
[Condition]
[Condition]
[Condition]
 Հոդված 9.1Պարտադիր դրոշմավորման ենթակա ջրերի, հյութերի արտահանման դեպքում դրոշմապիտակների առկայությունը արդյոք պարտադիր է: Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.1-ի 1-ին կետի` եթե նշված հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:
 Հոդված 9.3Դեղերի դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակներ ստանալու համար ում պետք է դիմել: Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.3-ի 1-ին կետի` Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող և ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչև այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից: Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչև այդ ապրանքների օտարումը:
 Հոդված 9.3«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարվել է վճարում: Լրացուցիչ ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել դրոշմապիտակի ձեռքբերման համար և քանի օրվա ընթացքում են դրոշմապիտակները տրամադրվում: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  Հոդված 9.3-ի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի հիման վրա: Դրոշմապիտակները  3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:
 Հոդված 9.5Որքան է սահմանվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Գ» սերիայի դրոշմապիտակների արժեքը: ՀՀ կառավարության կողմից 19.11.2015թ. ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար «Գ» սերիայի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու և արժեքը սահմանելու մասին» N1360-Ն  որոշման ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների«Գ» սերիայի դրոշմապիտակի հազար հատի արժեքը սահմանվել է 4416 դրամ:
 Հոդված 9.6Ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ, որոնց համար սահմանված կարգով ձեռք է բերել դրոշմապիտակներ: Կարող է արդյոք դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ կամ հաշվանցել այլ պարտավորությունների հաշվին: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.6-ի համաձայն`  Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:
 Հոդված 9.6Անհատ ձեռնարկատերը ներմուծված օծանելիքի դրոշմավորման համար ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնց մի մասը չի օգտագործել: Կարող է արդյոք դրանք ետ վերադարձնել: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.6 հոդվածի համաձայն` ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են  մաքսային մարմին` համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:  Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:
 Հոդված 9.6Պարտադիր դրոշմավորման ենթակա հյութերի, ջրերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ինչ ժամկետներում պետք է դրոշմավորման ընթացքում վնասված դրոշմապիտակները վերադարձնի հարկային տեսչություն: Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.6-ի` փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
 Հոդված 9.6Հյութերի դրոշմավորման համար ձեռքբերված դրոշմապիտակները կորցնելու դեպքում ինչ պատասխանատվություն կարող է առաջանալ: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
 Հոդված 9.2Շշալցված թանի իրացման դեպքում դրոշմապիտակի առկայությունը արդյոք պարտադիր է: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում 9.2-րդ հոդվածով սահմանված են ՀՀ-ում արտադրված և ՀՀ ներմուծված շշալցված լամ ցանկացած այլ ձևով տարայավորված այն ապրանքների ցանկն ու ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը 2013թ. հուլիսի 1-ից պարտադիր է: Այդ ցանկում թանը ներառված չէ:
  Ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ տրամադրելու դեպքում այդ գործունեությունը համարվում է արդյոք առևտրի կազմակերպում: Անհրաժեշտ է առաջնորդվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 21.11.2008թ. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առևտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաև առևտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների և պարտավորությունների» թիվ 1 պաշտոնական պարզաբանման դրույթներով: Առևտրի իրակնաացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկային նախարարությունը:
Նախորդը12Հաջորդը