| | |
| Պատասխանատվություն սահմանող հոդվածը |
| |
| |
| «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք |
| «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք |
| «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք |
| «Պարտադիր սոց. Ապահ. Վճար. Մասին» ՀՀ օրենք |
| ՀՀ աշխատանքային օրենսգիրք |
| «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք |
|
|
| |
|
|
 | Loading… |
| | | |
| | «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք | 6-րդ հոդված | «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12 -րդ հոդված | Կանխիկ դրամով վճարումներ կատարելիս չեն պահպանվում օրենքով սահմանված սահմանափակումները: |
| | ՀՀ աշխատանքային օրենսգիրք | 183-րդ հոդված | «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված, «Պարտադիր սոց. ապահ. վճար.մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, | ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար չի հաշվարկվել և աշխատողին չի վճարվել հավելում: |
| | «Պարտադիր սոց. Ապահ. Վճար. Մասին» ՀՀ օրենք | 6-րդ հոդված | «Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված | Սոցիալական վճարների հաշվետվությունում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը /գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրան հավասարեցված եկամուտների մասով/ պակաս է ցույց տրվում: |
| | «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք | 37-րդ հոդված | «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված | Հարկային գործակալը ֆիզիկական անձի (աշխատողների) համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահվող (գանձվող) եկամտահարկի գումարը չի արտացոլում օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի հաշվարկում և չի վճարում բյուջե: |
| | «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք | 21-րդ հոդված | «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված | Հարկային գործակալը ֆիզիկական անձի (աշխատողների) համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահվող (գանձվող) եկամտահարկի գումարը սխալ է հաշվարկվում: |
| | «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք | 44.1-րդ հոդված | «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված | Հաշվանցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: |
| | «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք | 43.1-րդ հոդված | «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված | Մատակարի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն ներկայացվում կամ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում տվյալ հարկային հաշիվներում արտացոլված տվյալների հետ, սակայն դրանց գծով կատարվում է ԱԱՀ-ի հաշվանցում: |
| | «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք | 32-րդ և 33-րդ հոդվածներ | «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված | Եռամսյակային ԱԱՀ հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում ներկայացվում են ԱԱՀ ամսական հաշվարկներ: |
| | «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք | 31-րդ հոդված | «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված | ԱԱՀ-ի պարտավորությունները ցույց են տրվում դրանց ծագմանը հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում: |
| | «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք | 27-րդ հոդված | «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված | ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը), սակայն առանձնացված հաշվառում չի վարվում, որի արդյունքում հաշվանցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող ԱԱՀ-ի գումարները: |