Առավել հաճախ թույլ տրվող սխալների էլեկտրոնային շտեմարան
#
Իրավական ակտի անվանումը
Խախտված հոդվածը
Պատասխանատվություն սահմանող հոդվածը
Խախտման նկարագրությունը
 
v
[Condition]
[Condition]
[Condition]
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք26-րդ հոդված«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված1. ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից ներկայացվում է ԱԱՀ-ի հաշվարկ և կատարվում ԱԱՀ-ի հաշվանցում:
2. Հաշվանցվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք23-րդ հոդված«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածՀաշվանցվում են ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին չի կատարվել վճարում:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք20-րդ հոդված«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43.1.-րդ հոդված1. Ձեռք բերած ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվների և իրենց մատակարարած ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում:

2. Մատակարի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում կամ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում տվյալ հարկային հաշիվներում արտացոլված տվյալներին:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք8-րդ հոդված«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածԱնհատույց տրամադրված ակտիվների գծով ԱԱՀ չի հաշվարկվում:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք47.1-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածՆվազագույն շահութահարկի գումարները վճարվում են օրենքով սահմանված ժամկետից ուշ կամ չեն վճարվում:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք32-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՀարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից ծախսերը նվազեցվում են իրացմանը ոչ համապատասխան:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք19-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՀարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են թույլատրելի չափը գերազանցող` փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք16-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՀարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող ծախսերը:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք13-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն ավելացվում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքին և հարկվող շահույթը որոշելիս ամբողջությամբ նվազեցվում են համախառն եկամտից:
 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք12-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՍխալ են հաշվարկվում հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները:
Prev123Next