ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԾ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
ՖՈՏՈԱՐԽԻՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ
.
ՀԱՐԿԱՏՈՒ ԱՄՍԱԳԻՐ
№1(3) ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2010

Արխիվ
տպել
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ


09/03/2010
Որակյալ և ամբողջական հարկային տեղեկատվություն  և աջակցություն`
Հարկ  վճարողների  սպասարկման  կենտրոնում
 
Երևանում բացվել է հարկ վճարողների սպասարկման հերթական կենտրոնը
 
ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ բացվել է Արաբկիրի հարկ վճարողների սպասարկման կենտրոնը: Համակարգի ղեկավարը ծանոթացել է նորաբաց կենտրոնի պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, լսել հարկ վճարողների դիտողություններն ու առաջարկները:
Հաշվետվությունների լրացման և էլեկտրոնային եղանակով ուղարկելու հետ կապված հարցերում  աջակցություն, հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար  պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում և մի շարք այլ ծառայությունների մատուցում, որ առաջարկվում է հարկ վճարողների սպասարկման կենտրոնում:
ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը տեղեկացրել է, որ սպասարկման կենտրոններում հարկ վճարողը կարող է ստանալ հարկային համակարգին առնչվող ցանկացած բնույթի լիարժեք և սպառիչ տեղեկատվություն. «Այս կենտրոններում հարկատուն հնարավորություն ունի տեղեկանալ հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիմնական դրույթներին և դրանց պարզաբանումներին, հանգամանալի տեղեկատվություն ստանալ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգի,  կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միասնական հարկի ներդրման վերաբերյալ: Հարկ վճարողների սպասարկման կենտրոնն էապես կթեթևացնի նաև նորաստեղծ հակատուի գործը` վերջինիս հնարավորություն տալով հարկային տեղեկատվություն և աջակցություն ստանալ հենց իր աշխատավայրում»:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը մատնանշել է սպասարկման կենտրոնների հիմնական նպատակները. «Հարկատուներին  որակյալ ծառայություններ մատուցելով` մենք փորձում ենք խթանել հարկ վճարողի կողմից հարկերի կամավոր վճարումը, բարձրացնել մեր հարկատուների ինքնագնահատման մակարդակը և, իհարկե, կրճատել ՊԵԿ-ի կողմից կատարվող ծախսերը: Բացի այդ, նաև նպատակ ունենք այսպիսով տարանջատել սպասարկման գործառույթները վերահսկողականից»:
Ժամանակակից սպասարկման կենտրոնները հագեցած  են որակյալ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ գույքային պայմաններով, համակարգչային տեխնիկայով, բարձրակարգ և վերապատրաստված մասնագետներով: Սպասարկման կենտրոններում տեղադրված է նաև տերմինալ` որոշ ծառայություններից  ինքանսպասարկման սկզբունքով օգտվելու համար: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից հարկ վճարողը կարող  է օգտվել տարբեր եղանակներով` այցելելով, զանգահարելով, էլեկտրոնային փոստի /նաև փոստի/  և ֆաքսի միջոցով:
Տեղեկացնենք, որ սպասարկման կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլոր ցանկացողները` անվճար: Պահպանվում է նաև հարկատուի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
Այսպիսով հարկ վճարողների սպասարկման բարելավումը և իրազեկվածության առավել բարձր մակարդակի ապահովումը ՊԵԿ առաջնահերթ խնդիրներից է: Կոմիտեն նպատակ ունի առավելագույնս ընդլայնել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակը:  Ընդ որում, պետեկամուտների կոմիտեն առաջնահերթ է համարում սպասարկման կենտրոնների ստեղծումը նաև մարզերում. այս տարվա ընթացքում այսպիսի կենտրոններ կբացվեն հարկ վճարողների խտության տեսանկյունից խոշոր շրջաններում: Կ.Մինասյանի տվյալներով,  խոշոր սպասարկման կենտրոններ կբացվեն Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Հրազդանում: Համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են:
Հարկ վճարողների արագ և որակյալ սպասարկումն իրականացվելու է վերապատրաստված, որակյալ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների առկայությամբ:
Այսպիսի կենտրոնների բացումն աննախադեպ քայլ է համարում պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման և, առհասարակ, մեր երկրում էլեկտրոնային կառավարման զարգացման տեսակետից: «Միանշանակ կարող եմ փաստել, որ նման սպասարկման կենտրոնները բնորոշ են զարգացած երկրներին: Արդյունքում մեր հարկ վճարողներն այսօր լիարժեք տեղեկացված են ամբողջ իրավական, հարկային դաշտից»:
Կոմիտեի մասնագետները փաստում են, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են, քանի որ պետեկամուտների կոմիտեում գիտակցում են` ապագան էլեկտրոնայինինն է:
.
Հարգելի բարեկամ
Ուրախ եմ ողջունել Ձեզ հարկային ծառայության պաշտոնական էջում: Այստեղ Դուք կարող եք ստանալ հարկային համակարգին վերաբերող Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող ՀԾ-ի ղեկավարությունն առաջնային է համարում թափանցիկ և հրապարակային գործելաոճը: Հուսով եմ, էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը յուրատեսակ կամուրջ կդառնա Հարկային ծառայության և Ձեր միջև, կնպաստի փոխադարձ կապի ապահովմանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ
Գագիկ Խաչատրյան
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
.
             
Ե Ե Չ Հ ՈՒ Շ Կ
             
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
             
ՀՀ հարկային մարմինը ստեղծվել է 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախարարների Խորհրդի թիվ 583 որոշմամբ: ՀՀ նախագահի 2008թ.-ի օգոստոսի 20-ի հրամանագրով ՀՀ ԿԱ առընթեր հարկային պետական ծառայությունը կրկին միավորվեց ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեին` վերակազմակեպվելով ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի:
 
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ և ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ
.
Copyright © 2009
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Կայքի նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը www.taxservice.am կայքին պարտադիր է: Արգելվում է տեղադրված լուսանկարների նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե
Երևան 375015, Մ. Խորենացի 7
հեռ` (+ 374 1) 59 46 57, 59 46 58, 59 46 19
էլ. փոստ` info@petekamutner.am
Կայքի Պատրաստումը`
"Քաղաք Ստուդիա"