ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ «Վոյաժ» տաքսի ծառայությունն էր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հետքերով գնացած վարչության աշխատակիցները պարզել են, որ տաքսի ծառայությունն, իրոք, գործում է` առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու:

Նաև պարզ է դարձել, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սամվել-Աշոտ» ՍՊԸ-ն դեռևս 2009թ.-ի հունվարին էր հայտարարություն ներկայացրել հարկային մարմիններին` իրենց պատկանող «Վոյաժ» տաքսի ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Այնինչ շատ կարճ ժամանակ անց` նույն տարվա փետրվարի 1-ից առ այսօր տաքսի ծառայությունը «Վոյաժ» անվան տակ տարբեր ժամանակահատվածներում շահագործել է «Գազ-31» մակնիշի ավտոմեքենաներ և այդ մասին հարկային մարմիններին ելակետային տվյալների վերաբերյալ որևէ հայտարարություն չի ներկայացրել:
Գործի առնչությամբ սկսվել է վարչական վարույթ: