
դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ),

հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը),

կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը,

հսկիչ-դրամարկղային մեքենայի ֆիսկալացված լինելու մասին նշումը,

գործարքի ընդհանուր գումարը,
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հարգելի ՀՀ քաղաքացի, մեր երկրում առաջին անգամ ներդրվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ` 2009 թվականին կանցկացվի վիճակահանություն հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների դարձերեսի հատուկ համարների միջոցով:
Ձեզանից յուրաքանչյուրը խանութներից, առեւտրի իրականացման այլ վայրերից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող ցանկացած այլ սուբյեկտից ձեռք բերած կտրոններով կարող է մասնակցել այդ վիճակահանությանը : Դա նշանակում է, որ գնումների ժամանակ պահանջելով Ձեր ՀԴՄ կտրոնը` վիճակահանության արդյունքում հնարավորություն կունենաք շահել 5 հազար դրամից մինչեւ 5 միլիոն դրամ պարգևավճար:
Վիճակահանությունը կազմակերպվելու և անցկացվելու է հանրային հեռուստատեսությամբ ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը : Ամեն անգամ խաղարկվելու են միայն վիճակահանության անցկացման օրվան նախորդած մեկ ամսվա ընթացքում Ձեր ձեռք բերած ՀԴՄ կտրոնները:
Օրինակ` 2009 թվականի փետրվար ամսվա 5-րդ աշխատանքային օրը կայանալիք վիճակահանությանը Դուք կարող եք մասնակցել միայն հունվար ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած հատուկ համարներ պարունակող կտրոններով:
Ձեզ անհրաժեշտ է իմանալ նաեւ, թե ինչ են իրենցից ներկայացնում հատուկ համարները: Այսպիսով, դրանք ՀԴՄ կտրոնների ժապավենների դարձերեսին տպագրված ութ թվերի կամայական չկրկնվող համակցություններ են եւ ունեն հայերեն մեծատառերով երկնիշ սերիաներ: Այդ համակցությամբ ամսական կթողարկվի 100 մլն կտրոն: Վիճակահանության արդյունքում կպարզվեն ութ հաջողակ թվերը եւ եթե դրանց հաջորդական հերթականությանը համապատասխան նույն թվերը կան նաեւ Ձեր ՀԴՄ կտրոնների վրա, ապա Դուք պարգևավճարներ կստանաք հետևյալ չափերով.
|
1) հատուկ համարի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերի համընկնման դեպքում |
հինգ միլիոն դրամ |
| 2) հատուկ համարի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերի համընկնման դեպքում |
հինգ հարյուր հազար դրամ |
| 3) հատուկ համարի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերի համընկնման դեպքում |
հիսուն հազար դրամ |
| 4) հատուկ համարի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերի համընկնման դեպքում |
քսան հազար դրամ |
| 5) հատուկ համարի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվեր համընկնման դեպքում |
հինգ հազար դրամ |
Օրինակ` Վիճակահանության ժամանակ հանված 8 թվերն են`ըստ հաջորդականության`
1 2 8 5 6 4 1 8
Եթե Ձեր ՀԴՄ կտրոնի դարձերեսին գտնեք վիճականության ժամանակ հանված ութ թվերը հենց նույն հաջորդականությամբ, ապա դուք այդ ամսվա ամենահաջողակ գնորդն եք ու շահել եք 5 միլիոն դրամ:
կամ`
Ա Ա 1 2 8 5 3 2 1 5
Այս դեպքում չորս հաջորդական թվերի համընկմամբ Ձեր կտրոնի բազային պարգևավճարի գումարը կկազմի 5000.0 դրամ:
Մեկ վիճակահանության ժամանակ ընդհանուր առմամբ կշահի 10 հազար կտրոն:
Վիճակահանության արդյունքների մասին հատուկ տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կհրապարակի “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթում, ինչպես նաեւ կտեղադրվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (
http://www.taxservice.am/):
ԴՈՒՔ ՇԱՀԵԼ Ե՞Ք
Շահելու դեպքում Դուք պետք է դիմեք մոտակա բանկ վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը` ներկայացնելով դիմում` կցելով վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
ՉՇԱՀԱԾ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ ԲՈՆՈՒՍ` 2500 ԴՐԱՄԻՑ ՄԻՆՉԵՎ 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
2009թ.-ի հունվարից հանրապետությունում ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության անցկաց- ման և պարգևավճարների տրամադրման գործընթացը կատարելագործելու, պարգևավճար ստացող քաղաքացի- ների թիվն ավելացնելու նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ապրիլի մեկից սկսած, իրենց կատարած գնումների գումարի որոշակի տոկոս պետբյուջեից կարող են ետ ստանալ նաև վիճակահանության արդյունքում չշահած կտրոններ ունեցող քաղաքացիները: Չշահած ՀԴՄ կտրոնների որոշակի խմբաքանակների համար բոնուսը հաշվարկվում է դրանցում արտացոլված գնումների հանրագումարի համաձայն: Քաղաքացիները բոնուս կարող են ստանալ մեկ եռամսյակի ընթացքում` ապահովելով նվազագույնը 50 և առավելագույնը 1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար և առավելագույնը 6մլն դրամ: Կոնկրետ խմբաքանակների և դրանց համապատասխան գործարքների արժեքի ընդհանուր գումարի դեպքում պարգևավճարներ սահմանվում են սկսած 2500 դրամից մինչև 200 հազար դրամ:
Ապրիլից սկսած յուրաքանչյուր եռամսյակի վերջում քաղաքացիները վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոն- ների բնօրինակները մինչ այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը պետք է ներկայացնեն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն` դրանք ստուգելու համար: Հարկային մարմինը ներկայացված կտրոնները ստուգելուց հետո քաղաքացիներին կտրամադրի միջնորդագիր, որով հնարավոր կլինի բանկերից ստանալ հաշվարկված բոնուսը: Ի դեպ, ներկայացված խմբաքանակները` հաստատված կարգին չհամապատասխանելու դեպքում վերադարձվում են ներկայացնողին: Ընձեռված այս հնարավորությունից օգտվելու համար քաղաքացիները պետք է հետևողական լինեն կտրոնների վրա կատարած գնումների ամբողջ գումարը ֆիքսելու հարցում, ինչից էլ կախված է բյուջեից ետ ստացվող նրանց գումարի մեծությունը: