|
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հարգելի քաղաքացիներ, Ձեզ անհարժեշտ է իմանալ, որ համաձայն “Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին” ՀՀ օրենքի`
2009 թվականից գույքի և եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն`
- Պաշտոնատար անձինք,
- Պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք,
- Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք, եթե ձեռք են բերել կամ օտարել օրենքով սահմանված գույք կամ ստացել են 8 միլիոն դրամը գերազանցող եկամուտ:
Պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք հայտարարագրում են տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջին հայտարարագրում պաշտոնատար անձինք եւ նրանց փոխկապակցված անձինք նշում են uեփականության իրավունքով իրենց պատկանող վերը նշված գույքը ամբողջությամբ: Հայտարարագրվում են տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները, ինչպես նաև դրամական միջոցները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք հայտարարագրում են`
-
անշարժ գույքը, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը,
-
շարժական գույքը, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը,
-
արժեթղթերը, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը,
-
փոխառությունները, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը,
-
թանկարժեք գույքը, որի օտարումը կամ ձեռք բերումը գերազանցել է 8 միլիոն դրամը,
-
տարվա ընթացքում ստացված եկամուտները, եթե այն գերազանցել է 8 միլիոն դրամը:
Եթե Դուք հայտարարատու եք, ապա Ձեր հայտարարագիրը պետք է ներկայացնեք
-
Ձեր հաշվառման վայրի հարկային տեսչություն,
-
եթե չունեք հաշվառում, ապա ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության հիմնական բնակության վայրի հարկային տեսչություն:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարկային մարմինը կարող է սահմանել դեպքեր, երբ հայտարարգիրը պետք է ներկայցվի վերադաս հարկային մարմին: Հայտարարագրերը պետք է ներկայացնեք
-
յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ եթե մինչև հաշվետու տարվա ավարտը դադարեցնում եք Ձեր իր գործունեությունը կամ մշտապես մեկնում Հայաստանի Հանրապետությունից, ապա պարտավոր եք հայտարարագիրը ներկայացնել մեկնելուց մեկ ամիս առաջ:
Հայտարարագիրը կարող եք ներկայացնել
-
անձամբ,
-
փոստի միջոցով,
-
oրենuդրությամբ էլեկտրոնային uտորագրության uահմանման դեպքում` էլեկտրոնային փոստով,
-
լիազորագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով:
Ներկայացված հայտարարագրում ինքնուրույն սխալներ հայտնաբերելու դեպքում Դուք իրավունք ունեք հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ տարվա ընթացքում ներկայացնել ճշտված հայտարարագիր: Հայտարարագիրը ներկայացվում է հաշվետու տարվա համար, որն ընդգրկում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածը:
Պետք է իմանալ նաեւ, որ հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է
-
վարչական պատասխանատվություն,
-
տուգանքի նշանակում ` հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի 10 տոկոuի չափով:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր նկատմամբ 10 տոկոսի չափով տուգանքը չի կիրառվի, եթե`
1) չհայտարարագրված եկամուտը Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ առաջացնում է հարկային պարտավորություն,
2)չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով,
3) կառավարության uահմանած կարգով հիմնավորվում է այդ եկամտի uտացման աղբյուրը եւ չափը:
Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը նույնպես առաջացնում է`
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս տուգանքը չի կիրառվում, եթե`
1) թաքցված կամ պակաu ցույց տրված եկամուտը Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ առաջացնում է հարկային պարտավորություն,
2) թաքցված կամ պակաu ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով,
3) կառավարության uահմանած կարգով հիմնավորվում է եկամտի uտացման աղբյուրը եւ չափը:
Պատասխանատվություն կկրեք նաեւ ներկայացված հայտարարագրում չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ արտացոլելու համար: Նման դեպքում ևս առաջացնում է`
Հայտարարագրերի օրինակելի ձեւեր
Պաշտոնատար անձի հայտարարագրի ձև
Փոխկապակցված անձի հայտարարագրի ձև
Խնամարկյալի հայտարարագրի ձև
Այլ ֆիզիկական անձի հայտարարագրի ձև
Եկամտահարկի 2008թ.-ի հաշվարկ ներկայացնողի հայտարարագիր
2009 և հաջորդ տարիների համար եկամտահարկի հաշվարկ ներկայացնողների հայտարարագիր
Եկամտահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնողների հայտարարագիր
|