ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԾ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
ՖՈՏՈԱՐԽԻՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ
.
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Իրավունքներ և պատասխանատվություններ
Ինչ պետք է իմանալ հարկերի մասին
Եկամտահարկի մասին
Հաստատագրված վճարների մասին
Շահութահարկի մասին
ԱԱՀ-ի մասին
Ստուգումների մասին
Հարկերի վճարման հաշվեհամարներ
Սոցվճարների վճարման հաշվեհամարներ
Իրավական ակտերի ցանկ
Հարկային հաշվետվություններ /ոչ ռեզիդենտներ/
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեությունը
Ցանկեր
ՀԾ գործունեության հաշվետվություններ
ՀԱՐԿԱՏՈՒ ԱՄՍԱԳԻՐ
№1(3) ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2010

Արխիվ
տպել
Եկամտահարկի մասին
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

1. Ի՞նչ է եկամտահարկը
Եկամտահարկը բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:

2. Ովքե՞ր են հանդիսանում եկամտահարկ վճարող
Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր ՀՀ-ում գրանցվածը, Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ է վճարում, եթե նա՝
  • ՀՀ ռեզիդենտ է՝ տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, և ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ,
  • ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:

3. Ո՞րն է հարկվող եկամուտը
Հարկվող եկամուտը դա ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Օրենքով սահմանված նվազեցումներ են՝

  • նվազեցվող եկամուտները,
  • անձնական նվազեցումները,
  • ծախսերը:

4. Ո՞րն է համախառն եկամուտը
Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից: Սակայն, հիշենք, որ եկամտի որոշ տեսակներ՝ ներառվելով համախառն եկամտի մեջ, միաժամանակ նվազեցվում են այդ եկամտից: Նշենք նվազեցվող եկամուտներից մի քանիսը՝

  • զինծառայողների զինվորական ծառայության հետ կապված եկամուտներ.
  • նորմաների սահմաններում փոխհատուցման վճարներ.
  • ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրական գործունեության շրջանակներում վճարվող օգնություն.
  • պետության կողմից վճարվող կրթաթոշակներ. - ապահովագրական հատուցումներ.
  • շահաբաժիններ և արժեթղթերից ստացված եկամուտներ.
  • գյուղատնտեսական արտադրանք արտադրողի այդ արտադրանքի իրացումից ստացված եկամուտը, ինչպես նաև դրա 10%-ը չգերազանցող այլ եկամուտներ: Համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցուցակը կարելի է գտնել <<Եկամտահարկի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներում:

5. Ո՞րն է անձնական նվազեցումը
Անձնական նվազեցումը՝ 20,0 հազ. դրամի չափով, դա ֆիզիկական անձի ստացած եկամտի այն չափն է, որը եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար նվազեցվում է նրա տարեկան համախառն եկամտից՝ տարեկան եկամուտների մասին հայտարարագրով: Բացի այդ, ՀՀ քաղաքացին անձնական նվազեցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր հարկային գործակալից ստացվող ամսական համախառն եկամտից:

6. Ովքե՞ր ունեն ծախսերը նվազեցնելու իրավունք
Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը տարեկան համախառն եկամուտը կարող են նվազեցնել ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.08.1998թ. N 525 որոշմամբ: Ուշադրություն՝ անհատ ձեռնարկատիրոջ կատարած ծախսերը (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, կապի և կոմունալ այլ ծախսերը) համարվում են ձեռնարկատիրական գործունեության գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր, եթե դրանք կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր:

7. Ի՞նչ կարգով են եկամտահարկ վճարում
Ֆիզիկական անձը եկամտահարկը վճարում է.

  • եկամուտը վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ հարկային գործակալ) միջոցով, որոնք ֆիզիկական անձին (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը) օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս՝ յուրաքանչյուր վճարման դեպքում, կրում են եկամտահարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  • ինքնահայտարարագրմամբ՝ տարեկան եկամուտների մասին հայտարարագրով, երբ ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) ստացած եկամուտները չեն հարկվել հարկային գործակալների միջոցով: Եկամտահարկի հաշվարկման բանաձևը
  • Հարկային գործակալի միջոցով՝ ամսական հարկվող եկամուտներից
Եկամտահարկը =
80,0 հազ.դրամը չգերազանցող ամսական հարկվող եկամուտ x 10 % +
80,0 հազ.դրամը գերազանցող ամսական հարկվող եկամուտ x 20 %
ՀՀ քաղաքացու ամսական հարկվող եկամուտը =Ամսական համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտ-Սոցվճար -Բարեգործական հատկացումներ - Անձնական նվազեցում
Օտարերկրյա քաղաքացու ամսական հարկվող եկամուտը =Ամսական համախառն եկամուտ – Շահաբաժին և արժեթղթերից ստացված եկամուտ

Ռոյալթիներից, տոկոսներից, վարձակալական վճարներից և ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է առանձին՝ 10%-ով, իսկ օտարերկրյա քաղաքացիների ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարվող եկամուտներից՝ 5%-ով, առանց որևէ նվազեցման:

Ուշադրություն՝ այն դեպքերում, երբ հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարում է եկամուտ առանց գրավոր պայմանագիր (օրենքով պահանջվող տվյալների պարտադիր նշումով) կնքելու, եկամտահարկը առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվարկվում է 3%-ով, այլ կազմակերպությունների կողմից՝ 15%-ով՝ առանց որևէ նվազեցման:

  • Ինքնահայտարարագրմամբ՝ հարկային գործակալի միջոցով չհարկված տարեկան հարկվող եկամուտներից
Եկամտահարկը =
960,0 հազ.դրամը չգերազանցող տարեկան հարկվող եկամուտ x 10 % +
960,0 հազ.դրամը գերազանցող տարեկան հարկվող եկամուտ x 20 %
Տարեկան հարկվող եկամուտը =Տարեկան համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտ – Ծախսեր – Սոցապվճար- Բարեգործական հատկացումներ - Անձնական նվազեցում

Ռոյալթիներից, տոկոսներից և վարձակալական վճարներից ֆիզիկական անձինք եկամտահարկը հաշվարկում են առանձին՝ 10% դրույքաչափով, առանց որևէ նվազման:
Տարվա ընթացքում ֆիզիկական անձի հարկային գործակալներից ստացած այն եկամուտները, որոնցից եկամտահարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք վճարող հարկային գործակալները, կարող են չհայտարարագրվել ֆիզիկական անձի կողմից և այդ եկամուտները չեն ներառվում տարեկան համախառն եկամտի մեջ:

Ուշադրություն՝ ոչ առևտրային կազմակերպություններին կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումները համախառն եկամտից նվազեցվում են հարկվող եկամտի 5 %-ից ոչ ավել չափով:

8. Եկամտահարկի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարման ժամկետները

Ներկայացնողը և հաշվետվության տեսակը Ներկայացման ժամկետը Հարկի վճարման ժամկետը
Հարկային գործակալ Հաշվարկ՝ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի, պահված և փոխանցված եկամտահարկի Եռամսյակին հա-ջորդող երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ Եկամտի վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ
Ֆիզիկական անձ,անհատ ձեռնարկատեր Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր Հարկային տար-վան հաջորդող տարվա մարտի 1-ից ոչ ուշ Հարկային տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը
Կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր Տեղեկություն ֆիզիկականանձին վճարված եկամտի մասին Եռամսյակին հա-ջորդող երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ


Ուշադրություն՝ ՀՀ քաղաքացիներին վճարված այն եկամուտների մասին, որոնցից կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կատարել է եկամտահարկի պահում՝ այսինքն հանդիսացել է հարկային գործակալ, տեղեկություններ հարկային մարմնին կարող են չներկայացվել:

9. Եկամտահարկի կանխավճարների և եկամտահարկի վճարների կատարումը

Անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի կանխավճարներ, եթե նախորդ տարվա ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարը գերազանցել է 50,0 հազ. դրամը: Անհատ ձեռնարկատերը կանխավճարների մուծումները կատարում է յուրաքանչյուր եռամսյակ՝

  • նախորդ տարվա ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարի 1/6-րդ չափով.
  • յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:

Հաստատագրված վճար կամ պարզեցված հարկ վճարող հանդիսացողներից բացի, մնացած բոլոր դեպքերում որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ունեցող ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի վճարած գումարը պետք է պակաս չլինի 30,0 հազ. դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):

Եկամտահարկի նվազագույն գումարը՝ ամսական 2500 դրամի հաշվարկով, վճարվում է անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ամիսներին համամասնորեն, եթե անհատ ձեռնարկատերը տվյալ տարում՝

  • նոր է ստացել ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցում,
  • պետական գրանցմամբ դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը:

Ուշադրություն՝ անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի հաշվարկված գումարը 30,0 հազ.դրամից պակաս լինելու դեպքում դրանց բացասական տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ գործունեության դադարեցման դեպքում)՝ այն հաշվանցվում է միայն գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձինք, որոնց ստացած եկամուտները եկամտի վճարման աղբյուրի մոտ ենթակա չեն հարկման եկամտահարկով, յուրաքանչյուր ամիս կատարում են եկամտահարկի վճարների մուծումներ՝ - տվյալ ամսվա համախառն եկամտի 10%-ի չափով, - յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ: Ուշադրություն՝ հաշվետու տարվա ավարտից հետո ֆիզիկական անձը, այդ թվում անհատ ձեռնարկատերը, հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրով վերահաշվարկում է եկամտահարկի գումարը՝ ելնելով տարեկան հարկվող եկամտից, և հաշվանցում տվյալ տարվա համար մուծված կանխավճարները և եկամտահարկի վճարները:

10. Ովքե՞ր և ինչպե՞ս են ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը
Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ: Հայտարարագիր կարող է չներկայացվել, եթե ստացվել է.

  • «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտ.
  • հարկային գործակալի միջոցով հարկվող եկամուտ.
  • բացառապես եկամտահարկին փոխարինող պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեությունից եկամուտ:

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում ֆիզիկական անձը ներառում է հարկային տարվա ընթացքում հարկային գործակալների միջոցով չհարկված փաստացի ստացված եկամուտներն և դրանց գծով փաստացի կատարված ծախսերը, այսինքն այդ մասով հայտարարագիրը լրացվում է ,վճարման՝ դրամարկղայինե եղանակով: Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեության մասով կիրառում է հաշվառման ,հաշվեգրմանե եղանակը՝ ելնելով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Ուշադրություն՝ Եթե ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը բացասական է, ապա այն՝ որպես հաշվետու տարվա ձեռնարկատիրական գործունեությունից վնաս, փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ և կարող է նվազեցվել միայն հետագա տարիներում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից:

11. Ի՞նչ կլինի, եթե խախտվեն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջները
Հարկային գործակալների և տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց կողմից այս հարկատեսակի կանոններին և պահանջներին չհետևելու դեպքում, ցանկացած օրինախախտման համար նրանք ենթարկվում են օրենքով սահմանված տույժերի և (կամ) տուգանքների: Դրանք կարելի է գտնել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում, սակայն հենց եկամտահարկ վճարողի շահերից է բխում օրինախախտումներ թույլ չտալ և կատարել օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները:

12. Որտեղի՞ց կարելի է խորհրդատվություն ստանալ
Զանգահարել տարածքային հարկային տեսչություններ հետևյալ հեռախոսահամարներով.

Արաբկիր 25-71-33
Էրեբունի 57-64-02
Խորհրդային 63-84-27
Մաշտոց 39-49-34
Մյասնիկյան 56-58-45
Շահումյան 72-89-06
Շենգավիթ 44-38-50
Սպանդարյան 56-54-41
Քանաքեռ-Զեթյուն 28-41-10
Արագածոտն (032) 3-53-13
Արարատ (034) 2-41-44
Արտաշատ (035) 2-45-52
Արմավիր (037) 6-00-69
Էջմիածին (031) 5-43-75
Գեղարքունիք (064) 2-43-12
Սևան (061) 2-56-94
Լոռի (051) 4-05-19
Կոտայք (022) 2-55-58
Հրազդան (023) 2-79-51
Շիրակ (041) 3-14-83
Գորիս (084) 2-50-36
Կապան (085) 6-53-94
Եղեգնաձոր (081) 2-41-61
Վայք (082) 2-13-55
Տավուշ (063) 3-55-07
Մեղրի (0860) 33-56
.
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
.
             
Ե Ե Չ Հ ՈՒ Շ Կ
             
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
             
ՀՀ հարկային մարմինը ստեղծվել է 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախարարների Խորհրդի թիվ 583 որոշմամբ: ՀՀ նախագահի 2008թ.-ի օգոստոսի 20-ի հրամանագրով ՀՀ ԿԱ առընթեր հարկային պետական ծառայությունը կրկին միավորվեց ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեին` վերակազմակեպվելով ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի:
 
.
Copyright © 2009
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Կայքի նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը www.taxservice.am կայքին պարտադիր է: Արգելվում է տեղադրված լուսանկարների նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե
Երևան 375015, Մ. Խորենացի 7
հեռ` (+ 374 1) 59 46 57, 59 46 58, 59 46 19
էլ. փոստ` info@petekamutner.am
Կայքի Պատրաստումը`
"Քաղաք Ստուդիա"